Ռուսաստանում էլիտայի ռոտացիայի կարելի է հասնել միայն ռեպրեսիաներով. Դուգին
ՄիջազգայինՌուս փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի կարծիքով, Ռուսաստանում էլիտայի ռոտացիայի կարելի է հասնել միայն ռեպրեսիաներով:
«Բռնաճնշումները էլիտայի ռոտացիայի մեխանիզմներից են։ Դա բոլոր մեխանիզմներից վատագույնն է: Բայց կա ավելի վատ բան, դա ռոտացիայի բացակայությունն է, երբ իշխանության մնում են լիովին անօգուտ, կոռումպացված և անպատասխանատու մարդիկ։ Ինչ-ինչ պատճառներով էլիտան չի կարող ռոտացվել քվեարկությամբ. դա տեղի չի ունենում ո՛չ այստեղ, ո՛չ էլ Արևմուտքում», - ասել է Դուգինը։
Միևնույն ժամանակ, նա չի կարծում, որ Իոսիֆ Ստալինի ժողովրդականությունը ռուսական հասարակությունում արտացոլում է 1930-ականների «Մեծ տեռորի» նկատմամբ կարոտը, այլ ավելի շուտ, դա միֆական, ուժեղ առաջնորդի կարոտն է, որը կառաջնորդի երկիրը ինքնիշխան ուղով։
«Մենք ոչինչ չգիտենք Ստալինի մասին որպես իրական անձի, և մենք չենք ուզում ոչինչ իմանալ նրա մասին։ 1980-ականներին նա պարզապես անհետացավ. Ստալինն այլևս չկար։ Նա հայտնվեց, երբ մեծ երկիրը կործանվում էր, երբ մենք կորցրեցինք ԽՍՀՄ-ն՝ ստեղծելով ներկայիս պատերազմի պայմանները։ Եվ Ստալինը հայտնվեց նոր կարգավիճակով՝ որպես առասպել։
Որքան շատ լիբերալներ և բարեփոխիչներ քննադատում էին նրան, այնքան շատ մարդիկ ստեղծում էին հակաառասպել։ Այս հակաառասպելը ոչ մի կապ չունի իրական Ստալինի, նրա բռնաճնշումների, սադիզմի և հրեշավոր հանցագործությունների հետ»,- պնդում էր Դուգինը։

