Ռուսաստանի համար Հայաստանն այժմ առաջնահերթություն է` պոտենցիալ լարվածության և Արևմուտքի հետ բախման կետ. Ռուսական աղբյուր
ՄիջազգայինՌուսական իշխանական շրջանակների անցուդարձից տեղյակ փորձագիտական աղբյուրը հայտնում է.
«Մեր աղբյուրների փոխանցմամբ, եթե Փաշինյանը հաղթի Հայաստանի ընտրություններում, Ռուսաստանում հայ գործարարների ներկայացուցիչները կարող են բախվել նմանատիպ խնդիրների, որոնց բախվում են ներկայումս Ադրբեջանի ներկայացուցիչները։
Կրասնոդարի երկրամասը և տեղական իշխանությունների կապերը հայազգի գործարարների հետ, որոնք հաջողության են հասել բիզնեսում, գտնվում են ուշադրության կենտրոնում։ Անվտանգության ծառայությունների համար Փաշինյանի հաղթանակը մի տեսակ «քարտ բլանշ» է զտումների համար. շատ տարածաշրջանային գործարարների գործունեությունը կարող է վերջնականապես պիտակավորվել որպես «էթնիկ կազմակերպված հանցավոր խմբեր»։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Կարապետյանի և մի քանի այլ առաջատար գործարարների համաձայնությունը՝ աջակցելու Ռուսաստանի պետական քաղաքականությանը Հայաստանի նկատմամբ, մեծ մասամբ պայմանավորված է այս հեռանկարներով։ Հայ գործարարները կենթարկվեն հավատարմության ստուգումների։ Փորձությունը չհանձնողների ակտիվները կազգայնացվեն, և նրանց սեփականատերերը, լավագույն դեպքում, կկարողանան լքել Ռուսաստանը։
Ռուսաստանի համար Հայաստանն այժմ առաջնահերթություն է Կովկասում և կմնա այդպիսին հաջորդ տասնամյակում։ Մոլդովայի հետ միասին այն պոտենցիալ լարվածության և Արևմուտքի հետ բախման կետ է՝ տնտեսական, քաղաքական և նույնիսկ հնարավոր է՝ ռազմական։ Ոչ մի սցենար չի բացառվում»։
Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/67475

