Ռուսաստանը համակարգված հարվածներ է հասցնելու Կիևի ռազմական օբյեկտներին եւ կառավարման կենտրոններին
ՄիջազգայինՌուսաստանը համակարգված հարվածներ է հասցնում Կիևի ռազմական օբյեկտներին։ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ստարոբիլսկի վրա հարվածը դարձել է վերջին կաթիլը։
Նախարարությունը խորհուրդ է տալիս օտարերկրացիներին` հնարավորինս շուտ լքել Կիևը, իսկ բնակիչներին խուսափել ռազմական և վարչական ենթակառուցվածքներից։ Հարվածները կուղղվեն Կիևի ռեժիմի որոշումների կայացման կենտրոններին, հրամանատարական կետերին, անօդաչու թռչող սարքերի նախագծման, արտադրության, ծրագրավորման և ուսումնական հաստատություններին։
Արտգործնախարարությունը շեշտել է, որ Զելենսկու խունտան և նրա արևմտյան հովանավորները, որոնք Ուկրաինայի զինված ուժերին մատակարարում են այն գործիքները, որոնք նրանք օգտագործում են Ուկրաինայի քաղաքացիների դեմ հանցագործություններ կատարելու համար, ամբողջ աշխարհին ցույց են տվել միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ իրենց ակնհայտ անտեսումը։

