«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նվաստացումը փոխարինվեց արժանապատվությամբ. Դաժան բանտային կյանքը սկսեց լուսավորվել միայն 2018թ-ից հետո

41-ամյա Արթուր Քոչարյանը կյանքի 22 տարին անցկացրել է ճաղերի հետևում․ նա ընդամենը 19 տարեկան էր, երբ լսեց կյանքի, թերևս, ամենածանր նախադասությունը՝ «Դուք դատապարտվում եք մահապատժի»։ Գրեթե 22 տարի անազատության մեջ գտնվելուց հետո օրեր առաջ ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել. դատարանը որոշում է կայացրել բավարարել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդությունը: Իսկ, թե ի՞նչ դժոխքի միջով է անցել դատապարտյալը մինչ 2018-ը, ինչպե՞ս է պետության շնորհիվ այսօր դարձել օրինապահ քաղաքացի պատմում է անձամբ Արթուրը.

- Այն ինչի միջով անցել են դատապարտյալները նախկինում ու այսօր՝ աննկարագրելի է։ Մեզ վերաբերում էին որպես անպիտան իրերի։ Մինչեւ 2018թվականը այն պայմանները, որոնց մեջ մենք էինք պատիժ կրում շատ դժվար էր գոնե ֆիզիկապես առողջ մնալ: Այո, մենք ցնահ դատապարտյալներ ենք, մարդիկ, ովքեր ապրել ենք «մահվան դատապարտվածի» հոգեվիճակը ,դիմացել բոլոր ֆիզիկական ու հոգեկան փորձություններին , հույսեր փայփայելով, որ մի օր կվերադառնանք տուն։ Մենք զրկված էինք տարրական մարդկային , արժանապատիվ վերաբերմունքից։ Երբ հիշում եմ նախորդ տարիների անմարդկային վերաբերմունքը՝ ակամայից մարմովս դող է անցնում։ Հիշում եմ, թե ինչպես ձեռնաշղթաներով, ստորացրած ուղեկցում էին տեսակցության, եթե դու ցմահ դատապարտված էիր, ապա դու զրկված էիր նաեւ հարազատ ծնողիդ վերջին հրաժեշտը տալուց։ Էլ չեմ խոսում խցերում անմարդկային պայմաններից, դատապարտյալն ինքն էր իր ուժերով սանհանգույցի կիսատ պատերը ծածկում կտորներով, որպեսզի ինչ-որ չափով փակ միջավայր ստեղծեր։ 

Դատապարտյալը մոռանում էր իր ով լինելը եւ սկսում էր օրըստօրե կերպարանափոխվել, դառնալ հրահանգով արթնացող, օրը երեք անգամ հրահանգով, շարքով ու գդալը գրպանում ճաշարան գնացող, օրը երեք անգամ որպես գլխաքանակ հաշվվող, ստուգվող ու հրահանգով քնող արարած։ Մենք մոռանում էինք այն ամենը, ինչ կարեւոր էր մեզ հանար եւ նոր կարեւորություններ էինք հորինում, նոր խնդիրներ, որը նոր վիճակն է թելադրում։ Մենք սկսում էինք պայքարել որքան հնարավոր է այդ մղձավանջին դիմակայելու եւ որքան հնարավոր է՝ շուտ ազատվելու համար: 

ՔԿՀ-ներում իրենց լավ էին զգում միայն «զոն նայողները», իսկ ցմահ դատապարտյալները առհասարակ զրկված էին խոսքի իրավունքից։ Այն ինչ Հայաստանում ցմահ ազատազրկվածների մեջ չկան սերիական մարդասպաններ կամ մանյակներ. Նրանցից մի մասը հանցագործություն են կատարել սոցիալական ծանր պայմաններից դրդված, մի մասը դատապարտվել է շատ երիտասարդ`դեռ չձևավորված որպես հասուն , գիտակից անձ, հանցագործությունների մի մասը կատարվել են աֆեկտի կամ խորը հուզական հոգեվիճակում և այլն , և այլն :

Սակայն, այս, ինչպես արդեն ազատության մեջ գտնվող նախկին ցմահ դատապարտյալն է ասում. մռայլ ու դաժան բանտային կյանքը սկսեց լուսավորվել 2018թվականից հետո.

- 2018-ից սկսած մենք հասկացանք, թե ինչ է օրենքն ու օրենքի գերակայությունը։ Օրենքը սկսեց գործել ոչ թե մեջք ու գումար ունեցող դատապարտյալների , այլ շարքային դատապարտյալներիս համար։ Այսօր ՔԿՀ-ներում այլեւս չկա «զոն նայող» հասկացողություն, նրանց փոխարինելու է եկել օրենքի գերակայությունը։ Կատարվեցին դատական համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումներ. բժշկական ծառայություննըրը վերափոխվեցին եւ համալրվեցին ժամանակակից սարքավորումներով, ինչի շնորհիվ դատապարտյալը, համապատասխան ցուցման պարագայում կարող է պատշաճ հետազոտվել։ Ձեւավորվեց մարդկային արժանապատիվ վերաբերմունք, հիմնարկները համալրվեցին մարզական ժամանակակից սարքավորումներով: Քրեակատարողական ծառայությունը ՔԿՀ-ներում  ստեղծեց դասընթացների եւ արհեստագործական սենյակներ, որտեղ դատապարտյալը հնարավորություն ստացավ կրթվելու , զբաղվելու արվեստով ու մշակույթով, ստանալ բարձրագույն կրթություն։ Այն պայմանները, որոնք ունեն դատապարտյալները այսօր՝ տարիներ առաջ լավ երազում անգամ չէինք կարող պատկերացնել։

Ի դեպ, ուրախությամբ պետք է նշեմ, որ բարձրագույն կրթություն ստացողների ճնշող մեծամասնությունը ցմահ դատապարտյալներն են: Պետությունն այսպես փորձում է անազատության մեջ հայտնված մարդկանց պատրաստել՝ պատիժը կրելուց հետո հասարակության մեջ ավելի հեշտ «ապրելու» համար: 

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան