The Washington Post-ը հաղորդում է Իրան-ԱՄՆ համաձայնագրի մանրամասները

Միջազգային

The Washington Post-ը հաղորդում է Իրան-ԱՄՆ համաձայնագրի մանրամասները՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի։

«Փոխըմբռնման հուշագիրը ստորագրելուց հետո Իրանը անմիջապես կբացի Հորմուզի նեղուցը և 30 օրվա ընթացքում քայլեր կձեռնարկի պատերազմից առաջ եղած նավագնացության մակարդակը վերականգնելու համար։ Միաժամաանկ Իրանը, ԱՄՆ-ն և նրանց դաշնակիցները կհայտարարեն բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման մասին»։

Դիվանագետի խոսքով՝ առաջարկը ներառում է Իրանի հաստատումը, որ երբեք չի մշակի միջուկային զենք, և համաձայնագիր՝ հարստացված ուրանի իր պաշարները համաձայնեցված մեթոդի համաձայն տնօրինելու մասին։

Փոխըմբռնման հուշագիրը «պարտավորեցնում է» իրանցիներին հրաժարվել միջուկային զենքից, այդ թվում՝ «հրաժարվել միջուկային վառելիքից», - հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան՝ նկատի ունենալով երկրի բարձր հարստացված ուրանի պաշարները։ Հաջորդ երկու ամիսների ընթացքում կողմերը կքննարկեն այս համաձայնագրի իրականացման «մեխանիզմը», հավելել է պաշտոնյան, որը խնդրել է անանուն մնալ, քանի որ լիազորված չէ հրապարակայնորեն խոսել բանակցությունների մասին։

ԱՄՆ-ի ներկայիս շրջափակումը «աստիճանաբար կմեղմացվի» նեղուցի բացմանը զուգընթաց։ Նա այս սխեման անվանել է «վստահություն, բայց ստուգում»։

Իրանցի պաշտոնյան, որը մեկնաբանել է հրապարակումը, հերքել է այս պնդումներից մի քանիսը և լրացուցիչ տեղեկություններ է տրամադրել այն մասին, թե ինչպես է ԱՄՆ-ն վերացնելու շրջափակումը։

«Նեղուցի բացումը տեղի կունենա փուլերով։ Առաջին փուլում ԱՄՆ-ն կբացի 12 միլիարդ դոլարի սառեցված իրանական ակտիվները, կսկսվի նեղուցի ականազերծումը, և ԱՄՆ-ի շրջափակումը կվերացվի», - ասել է իրանցի պաշտոնյան։

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ փոխըմբռնման հուշագիրը չի նախատեսում միջուկային համաձայնագիր, այլ միայն պարտավորություն՝ ավելի ուշ միջուկային բանակցություններ անցկացնելու համար։ Նա ասել է, որ ավելի մանրամասն հայտարարություն կարող է արվել երկուշաբթի օրը։

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67458 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում