Լոս Անջելեսի արվարձանում հզոր հրդեհ է. Այրվում է անվադողերի գործարանը (Տեսանյութ)
ՀասարակությունԼոս Անջելեսի արվարձանում տանը մնալու հրաման է տրվել՝ անվադողերի և ավտոպահեստամասերի գործարանում հրդեհի պատճառով։
Սաութ Գեյթում բռնկված հրդեհը տագնապի երկրորդ մակարդակի է հասցվել։ Մոտակա թաղամասերի բնակիչներին խորհուրդ է տրվել մնալ տանը և ամուր փակ պահել պատուհաններն ու դռները։ Ոստիկանությունը փակել է հարակից փողոցները և խնդրել վարորդներին գտնել այլընտրանքային ճանապարհներ։ Տարածքում նաև էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել։
Հրդեհի պատճառը դեռևս պաշտոնապես չի հայտարարվել։

