Նեթանյահուն այժմ սահմանափակ ազդեցություն ունի նախագահ Թրամփի վրա. Իսրայելի 13-րդ ալիք
ՄիջազգայինԻսրայելի 13-րդ ալիքի հաղորդմամբ՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն գաղտնի զրույցում խոստովանել է, որ այժմ սահմանափակ ազդեցություն ունի նախագահ Թրամփի վրա, և որ ԱՄՆ նախագահի վրա ճնշում գործադրելը զգալիորեն ավելի դժվար է դարձել։
Միևնույն ժամանակ աղբյուրը հաղորդում է, որ Նեթանյահուն փորձում է խափանել Իրանի հետ ԱՄՆ-ի հնարավոր համաձայնագիրը։

