«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Օրեշնիկ»-ը լուրջ տագնապ է առաջացրել արեւմտյան փորձագետների մոտ

Միջազգային

Թեեւ այս գիշեր Կիեւին հասցված «Օրեշնիկ»-ի հարվածը սովորաբար պայթյունի հզորության մասին վկայող ինչ-որ չափազանց խոշոր, բոցերով եւ ծխով պատված, տանյակ մետրանոց պայթյուն չառաջացրեց, սակայն դա չխանգարեց, որ հենց «Օրեշնիկը» հայտնվի փորձագիտական ուժադրության հիմնական կիզակետում: Թեեւ այս գիշեր ռուսական կողմն օգտագործեղ այլ հզոր հրթիռներ եւս, այդ թվում` հիպերձայնային:

Փորձագետները մինչ այս էլ գիտեին.  «Օրեշնիկ»-ը սովորական հրթիռներից չէ, որի ուժեը պայթյունի մեջ է:  «Օրեշնիկ»-ը գործում է այլ սկզբունքով. մարտագլխիկը ձեռք է բերում հսկայական արագություն, այն է` կինետիկ էներգիա, որը կարող է շատ ավելի մեծ ավերածություններ առաջացնել, քան պայթյունի սկզբունքի վրա հիմնված մյուս հրթիռները: Այսինքն,  «Օրեշնիկ»-ը կարող `է կրել նաեւ պայթող մարտագլխիկ, այդ թվում` միջուկային: Բայց այն հարվածում է նաւե որեւէ լիցք չունեցող մարտագլխիկով, այն է` սովորական մետաղի զանգվածով, եւ էլի առաջացնելով հրեշավոր ավերածությունների:

Կիեւին հասցված հարվածն էլ նույն բանն էր. հարվածել է վեց մոդուլ, որից յուրաքանչյուրը բաժանվում է վեց մարտագլխիկի: Հարվածն ուղղված էր օդանավակայանին, որտեղ բունկերներում պահվում են ինքնաթիռներ, անօդաչուներ, ավիազինամթերք:  «Օրեշնիկ»-ի հարվածի ուժը հասել է մեծ խորության, եւ թե ինչ է մնացել այդ ամենին, ուկրաինական կողմը համառորեն թաքցնում է:

Սակայն այս դեպքում անգամ այդ ավերածությունները չէ, որ փորձագետների հիմնական ուշադրության կենտրոնում էր. «Օրեշնիկ»-ի գործունեության նկարագրված սկզբունքը նոր բան չէ:

Այս դեպքում փորձագետների ուժադրությունը գրավել է հետեւյալ գործոնները: Նախ, հարվածի վերլությությունն այն տպավորությունն է առաջացնում, որ «Օրեշնիկ»-ի 36 մարտագլխիկներից յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն ընտրել օպտիմալ հետագիծը և թիրախի մուտքի արագությունը։ Մասնագիտական առումով, սա կարող է «Օրեշնիկ»-ը շատ ավելի վտանգավոր դարձնել:

Բայց էլ ավելի կարեւոր է բուն հարվածի փաստը: Հատկապես արեւմտյան փորձագետներն աղմկում են, որ Ռուսաստանը մեծացրել է «Օրեշնիկ» հրթիռի արտադրությունը։ Թե ինչ ծավալներով է արտադրվում, միայն ենթադրություններ են: Սակայն եթե առաջին եւ երկրորդ հարվածների դեպքում «Օրեշնիկ»-ներն ընկալվում էին որպես փորձնական նմուշներ, հիմա արդեն խոսակցությունները զարգացող արտադրական ցիկլի մասին է: Այն է, Ռուսաստանն ամենամոտ ժամանակներս կունենա Արեւմուտքի համար ծայրահեղ վտանգավոր մակարդակի հասնող պաշարներ: Եվ եթե ինչ-որ պահի ռուսները որոշեն նաեւ դրա տակտիկական միջուկային մարտագլխի տարբերակն օգտագործել, դա կառաջացնի 100-ապատիկ մեծ ավերածութուններ:

Տես նաեւ https://t.me/iravunk/67438 

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության