Մշակույթի մարդիկ՝ քաղաքական բեմում. ով ո՞ւմ կողքին է ընտրություններից առաջ

Մշակութային

Ինչով են զբաղված մեծամասամբ քաղաքականությամբ «չզբաղվող» մշակութային գործիչները նախընտրական այս շրջանում, «Իրավունք»-ն ուշագրավ մանրամասներ է պարզել:

Այսպիսով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավի ընթացքում աչքի են ընկել դերասաններ Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Մկրտիչ Արզումանյանը, դերասան Մանվել Խաչատրյանը, երգահան Րաֆֆի Ալթունյանը: Եթե վերոնշյալները միայն սատարում են ՔՊ-ին, ապա դերասան Գոռ Համբարձումյանը ՔՊ-ի նախընտրական ցուցակով նաեւ պատգամավորի թեկնածու է:

ՔՊ-ականների ջերմ աջակիցների շարքում են նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Մհեր (Արմենիա) Մեսրոպյանը, ասմունքող Լիանա Զուրաբյանը, մոդել Անիտա Հարությունյանը:

Երգիչ Արսեն Սաֆարյանը, որն Արցախի կորստից հետո դադարեցրել է շփումներն իր երբեմնի ընկեր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ եւ իր հարցազրույցներից մեկում ասել է. «Ես չեմ կարող այդ մտածելակերպի հետ ապրել։ Ո՞նց շփվեմ ես այդ մարդկանց հետ։ Ո՞ւմ հետ շփվեմ, ինչի՞ շփվեմ…», երգում է ՔՊ-ի կոալիցիոն գործընկեր Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության նախընտրական հիմնը:

Երգչուհի Սոֆի Մխեյանը, երգիչներ ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանը, Արաբո Իսպիրյանը, Աղասի Իսպիրյանն էլ գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավին մշտական ելույթ ունեցող արտիստների շարքում են: Վերջին օրերին «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավն իրենց ելույթներով ծաղկեցնում են նաեւ երգիչ Մարտին Մկրտչյանը, անգամ հայկական արմատներ ունեցող Ալեքսեյ Չումակովը եւ այլք:

«Քաղաքներում միտինգների համար, որոնք անում ենք, չենք կարողանում երգիչների հետ պայմանավորվել: Հիմա ամերիկաներից, որտեղից ասես երգիչներ ենք ման գալիս, գումարները երեւի մի տաս անգամ բարձրացնելով՝ բերում ենք, որ գան: Դե գիտեք՝ միտինգների վերջում մի քիչ պետք է ժողովրդին ուրախացնել, չկան, փախել են, կորել են, հետո կգան, կսկսեն հարսանիքներում տաշի-տուշի անել, բայց սա ճիշտ չի, իրենք պետք է լինեն լոկոմոտիվը պայքարի»,- ասել է Սամվել Կարապետյանն, ում կազմակերպած ամենամյա «Տաշիր» երաժշտական մրցանակաբաշխությանը հայտնվելու համար ողջ շոուբիզնեսը հերթ էր կանգնում:

Մշակութային գործիչներից բացահայտ Սամվել Կարապետյանին է սատարում ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանը: Իսկ դերասանուհի Անահիտ Մութաֆյանը «Հայաստան» դաշինքի կողքին է: Ի դեպ, Իսպիրյանները ելույթներով հանդես են գալիս նաեւ «Հայաստան» դաշինքի հավաքներին: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժին, բնականաբար, սատարում է նաեւ հարս Սիրուշոն՝ ՀՀ վաստակավոր արտիստ, եւ խնամի Սյուզան Մարգարյանը՝ կրկին ՀՀ վաստակավոր արտիստ:

Շարունակելով անդրադառնալ մշակութային գործիչների ներգրավվածությանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ նկատենք, որ «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության նախընտրական ցուցակում են դերասան Ռաֆայել Գրիգորյանը եւ «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը: Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուների շարքում է պրոդյուսեր, դերասան, մոդել Դավիթ Ղարիբյանը:

Եվ այս ամենի ֆոնին մի հարց է անխուսափելիորեն առաջանում՝ իսկ ի՞նչ մշակութային ծրագրեր ու պատկերացումներ ունեն ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը:

Որքան էլ զարմանալի թվա, ընտրություններին մասնակցող 18 քաղաքական ուժերի ծրագրերում մշակույթը հիմնականում երկրորդական կամ նույնիսկ ձեւական տեղ է զբաղեցնում։ Մի մասը սահմանափակվում է ավանդական արժեքների պահպանման մասին ընդհանուր ձեւակերպումներով, մյուսները խոսում են մշակութային ժառանգության պահպանությունից, երրորդներն էլ՝ մշակույթի ապակենտրոնացումից, սակայն գրեթե ոչ ոք չի ներկայացնում այնպիսի հստակ ռազմավարություն, որը կարող է լուծել ոլորտի կուտակված խնդիրները՝ սկսած մարզային մշակութային կյանքի անկումից մինչեւ արվեստագետների սոցիալական վիճակը, պետական պատվերի սկզբունքները, մշակութային կրթության ճգնաժամը կամ ազգային մշակույթի մրցունակության բարձրացումը միջազգային հարթակներում։

Ստացվում է ուշագրավ պատկեր. մշակույթի մարդիկ քաղաքական դաշտում կան գրեթե բոլոր ճամբարներում, սակայն մշակույթն ինքը հաճախ բացակայում է քաղաքական օրակարգից։ Դերասաններն ու երգիչները դարձել են քաղաքական ուժերի համար ճանաչելի դեմքեր, հանրությանը գրավելու միջոց, երբեմն՝ ընտրազանգվածի հետ կապ հաստատելու հարմար գործիք։ Բայց արդյո՞ք նրանց ներկայությունը վերածվում է մշակութային քաղաքականության բովանդակային քննարկման։ Իհարկե՝ ոչ։

Հանրահավաքներում հնչող երգերը, բեմերից արվող կոչերը եւ ընտրական շոուները վաղը կավարտվեն։ Քաղաքական ուժերը կհաշվեն ձայները, իսկ մշակույթի ոլորտը կրկին կմնա իր առօրյա խնդիրների հետ՝ սպասելով հերթական ընտրություններին, երբ արվեստագետների անունները նորից կհայտնվեն քաղաքական ցուցակներում ու նախընտրական պաստառների կողքին։

Մինչ այդ, ընտրողը եւս մեկ անգամ հնարավորություն ունի հասկանալու՝ մշակույթի մարդկանց ներկայությունը քաղաքական այս կամ այն ուժի կողքին պարզապես համակրանքի արտահայտո՞ւմ է, թե՞ իսկապես գաղափարական ընտրություն։ Իսկ քաղաքական ուժերը պետք է պատասխանեն մեկ այլ հարցի՝ արդյո՞ք մշակույթը նրանց համար արժեք է, թե ընդամենը ընտրական տեխնոլոգիա։

Քանի որ քաղաքական բեմը ժամանակավոր է, իսկ մշակույթը՝ պետականության հիմքերից մեկը, ընտրություններից հետո ամեն ինչ ի վերջո չափվելու է ոչ թե նրանով, թե որ երգիչը որ ուժի համար երգեց, այլ նրանով, թե իշխանության կամ ընդդիմության կարգավիճակում հայտնված քաղաքական ուժերից ով իրականում հիշեց մշակույթի մասին, եւ ով հերթական անգամ օգտագործեց այն որպես նախընտրական դեկորացիա։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում