«ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԳՐԱՎԵՑ ԵՐՐՈՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԸ, ՍԱ ԱՆՆԱԽԱԴԵՊ Է». ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱՆՎԵԼ ԽՆՁՐՑՅԱՆ

Սպորտ

 Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի մեծահասակների արդեն կրկնակի բրոնզե մեդալակիր, ծնունդով Շիրակի մարզի Ազատան գյուղից ՄԱՆՎԵԼ ԽՆՁՐՑՅԱՆԸ։ Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ զրույցում նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը. - Հանդես եկա 57 կգ քաշային կարգում։ Մեկնարկում 12։6 հաշվով հաղթեցի գերմանացի մրցակցիս, ապա 12։1 հաշվով ռումինացի ըմբիշին, հետո 5։0 հաշվով զիջեցի ռուս մարզիկին, բրոնզե մեդալի համար պայքարում հաղթեցի Սերբիայի ներկայացուցիչ, ազգությամբ ռուս մրցակցիս 16։6 հաշվով։ Մրցաշարի ժամանակ զգացել եմ և ափսոսանք և հիասթափություն և դրական էմոցիաներ։ Շնորհակալ եմ Վազգեն Թևանյանին ինձ աջակցելու համար, հոգեբանական տրամադրվածությունը շատ էր։ Ինչպես ցանկացած մրցաշար, այստեղ էլ կային դժվարություններ։ Վերջին երկու տարում ինձ չէր հաջողվում նվաճել մեդալ, և այս մեդալի համար ես գոհ եմ։ Բայց այդքան էլ գոհ չեմ, որ իմ մարզական կարիերայի ընթացքում դեռ հաղթող չեմ դարձել, ոսկե մեդալ չեմ նվաճել, թեև դա չի նշանակում, որ բավարարվել եմ։ Ասեմ, որ մրցակցության ժամանակ չկար դժվարություն, դժվարը նախքան մրցումային օրն էր։ Տեխնիկական սխալներ եղան թե հաղթած, թե պարտված գոտեմարտերում, ինչպես նաև հոգեբանական սխալներ եղան իմ մասով։ Բրոնզե մեդալի գոտեմարտից առաջ էմոցիոնալ առումով շատ խառը օր էր, կիսաեզրափակչում վնասվածք ստացա, որը բավականին լուրջ էր։ Շատ ուրախալի է, որ մեր ազատ ոճի հավաքականը գրավեց երրորդ հորիզոնականը, սա աննախադեպ էր։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում