Կիևի և մարզի թիրախներին հարվածել է ավելի քան 50 հրթիռ
ՄիջազգայինՈւկրաինական ռեսուրսները սկսել են նախնական տվյալներ ներկայացնել Կիեւում գիշերային հարձակման վերաբերյալ:
Ըստ այդմ, Կիևում և Կիևի մարզում թշնամու թիրախները ենթարկվել են Ուկրաինայի պատմության մեջ ամենահզոր հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներից մեկին։ Մոնիտորինգային խմբերի տվյալներով՝ միայն Կիևի և մարզի թիրախների վրա արձակվել է ավելի քան 50 հրթիռ և մոտ 700 անօդաչու թռչող սարք։ Հարվածներ են հասցվել նաեւ այլ բնակավայրերի:
Ուկրաինական աղբյուրների տվյալներով՝ հարվածների ժամանակ օգտագործվել «Օրեշնիկ» հրթիռային համակարգեր, «Կինժալ» հիպերձայնային եւ այլ տեսակի բալեստիկ եւ թեւավոր հրթիռներ, ինչպես նաեւ ռեակտիվ անօդաչուներ։
Կիևի իշխանությունները հաստատում են առնվազն 40 թիրախներում պայթյունների և մայրաքաղաքում մեծ վնասների մասին հաղորդումները։

