Ինչ է տեղի ունեցալ Սպիտակ տան մոտ
ՄիջազգայինՍպիտակ տան վրա կրակողը, 21-ամյա Նասիր Բեսթը, տառապում էր հոգեկան խանգարումով և կարծում էր, որ ինքը Հիսուս Քրիստոսն է, հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։
Հրապարակման համաձայն, տղամարդը կրակ է բացել Սպիտակ տան մոտ գտնվող անվտանգության անցակետում։ Նա հասցրել է մի քանի կրակոց արձակել, նախքան Գաղտնի ծառայության գործակալների կողմից կրակոց ստանալը։
Աղբյուրների համաձայն, Բեսթը նախկինում հայտնվել էր Գաղտնի ծառայության ուշադրության կենտրոնում. դատարանը նախկինում արգելել էր նրան մուտք գործել Սպիտակ տուն։
Ըստ որոշ տեղեկությունների, Դոնալդ Թրամփը այդ պահին գտնվում էր Սպիտակ տան տարածքում։
Վիրավորվել է առնվազն մեկ այլ անձ։ ABC-ի թղթակից Սելինա Վանգը հայտնել է, որ միջադեպի պահին Սպիտակ տան հյուսիսային մարգագետնում տեսանկարահանում էր անում։ Նա ասել է, որ տասնյակ կրակոցներ են արձակվել, որից հետո լրագրողներին հրամայվել է փախչել մամուլի կենտրոն։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67417

