Ողջ գիշեր Կիեւը եւ ուկրաինական այլ բնակավայրեր ենթարկվում են զանգվածային հարձակման
ՄիջազգայինՈղջ գիշեր Կիեւը եւ ուկրաինական այլ բնակավայրեր ենթարկվել են զանգվածային հարձակման:
Արդեն լուսաբացի դրությամբ ուկրաինական աղբյուրները հայտնում են տասնյակ հզոր հրթիռային հարվածների մասին: «Իսկ անօդաչու թռչող սարքերի հարձակումների ալիքների թիվն այժմ անհամար է»,- նշում է աղբյուրը` մանրամասնելով, որ Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ ուղղվում է ևս 15 հրթիռ։
Բնականաբար, դեռ չկան տվյալներ հարձակման արդյուքների մասին: Թեեւ այն, որ վաղ առավոտյան ողջ Կիեւը ծխի մեջ էր, շատ բան է ասում:

