Սպիտակ տան մոտ տեղի է ունեցել փոխհրաձգությունը. Հարձակվողը ոչնչացված է (Տեսանյութ, Ֆոտո)
ՄիջազգայինՍպիտակ տան մոտ Դոնալդ Թրամփի գտնվելու ժամանակ տեղի են ունեցել կրակոցներ։ Այս պահի դրությամբ հայտնի է հետեւյալը.
Սպիտակ տան մոտ գտնվող լրագրողները հայտնել են կրակոցների մասին։ Արձակվել է մոտ 20-30 կրակոց։
Այդ պահին որոշ լրագրողներ նկարահանում էին, և նրանց տեսախցիկները ֆիքսել են կրակոցները։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներին Սպիտակ տան մարգագետնից շտապ տեղափոխել են մամուլի ասուլիսի սենյակ։
Պարզվեց, որ կասկածյալը կրակ է բացել անցակետի մոտ։ Նա նշան բռնել էր ոստիկանների վրա և հասցրել էր արձակել մոտ երեք կրակոց։
ԱՄՆ գաղտնի ծառայությունը պատասխան կրակ է բացել, և փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է անցորդ, որը տեղափոխվել է հիվանդանոց։
Հրաձիգը նույնպես վիրավորվել է, իսկ ավելի ուշ` մահացել։ Անցորդը հիվանդանոցում գտնվում է ծանր վիճակում։
Թրամփը չի տուժել և անվտանգ է։
Լրատվամիջոցները կրակողի անունը նշել են որպես 21-ամյա Նասիր Բեսթ, որի նկատմամբ նախկինում դատարանի կողմից Սպիտակ տնից հեռու մնալու հրաման էր տրվել։
Սպիտակ տան վրա արձակվել է ավելի քան 20 կրակոց, հայնում է CBS-ը:
Այսպիսով վարկածը, որ Թրամփին փորձում են պարտադրել` վերադառնալ Իրանում պատերազմի, հաստատվում է (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=341068&l=am):

