Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկի» հարվածի
ՄիջազգայինԶելենսկին կարծում է, որ Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկի» հարվածի։
Նա այս մասին հայտարարել է՝ հղում անելով «այդ թվում՝ ամերիկացի և եվրոպացի գործընկերների» տեղեկատվությանը։
«Մենք ստուգում ենք այս տեղեկատվությունը։ Մենք տեսնում ենք Ուկրաինայի տարածքում, մասնավորապես՝ Կիևում, տարբեր զենքերի կիրառմամբ համակցված հարվածի նախապատրաստման նշաններ։ Նման հարվածի ժամանակ կարող են օգտագործվել վերոնշյալ միջին հեռահարության զենքերը», - ասել է Զելենսկին։
Նա հավելել է, որ կան Ուկրաինայի տարածքում, այդ թվում՝ Կիևում, համակցված հարվածի նախապատրաստման նշաններ։ Այս առումով Ուկրաինայի իշխանությունները կոչ են արել բնակիչներին արձագանքել տագնապներին։
Նա հավելել է, որ ՀՕՊ համակարգերը պատրաստվում են «հնարավորինս» և խոստացել է պատասխան տալ «ռուսական յուրաքանչյուր հարվածին»։
Ավելի վաղ Պուտինը հանձնարարել էր Պաշտպանության նախարարությանը «պատրաստել պատասխան» Ստարոբիլսկի քոլեջի հանրակացարանի վրա հարձակմանը, որի հետևանքով զոհվել է 18 մարդ։ Ուկրաինան հերքում է քաղաքացիական անձանց թիրախավորումը, սակայն դա բան չի փոխում։
Ի դեպ, ուկրաինակն մի շարք փորձագետներ միանգամայն հավանական են համարում նաեւ տակտիկական միջուկային զենքով պատասխան հարվածը:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67403

