Ովքեր են փորձել ապօրինի հատել հայ-թուրքական սահմանը
Թեմա«Իրավունք»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ օրեր առաջ հայ-թուրքական սահմանին՝ Շիրակի մարզի Բայանդուր գյուղի հարակից հատվածում, արձանագրվել է սահմանախախտման դեպք։ Ըստ տեղեկությունների՝ Հայաստանից Թուրքիա ապօրինի անցնելու փորձ են կատարել երկու եմենցի:
Տեղի բնակիչների պնդմամբ՝ վերջին տարիներին սահմանային այս հատվածում նմանատիպ դեպքեր էլի են արձանագրվել։ Տեղացիների խոսքով՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ այդ միջադեպերի մեծ մասը հանրայնացման չի արժանանում:

