Մենք պիտի գնանք Արարատում գյուղական ճանապարհներով, երկար ճանապարհ անցնենք․Ինչ է հետեւանքներով է հղի Տիգրանաշենի հանձնումը
ՆերքաղաքականՏիգրանաշեն անկլավը Ադրբեջանին եթե տանք, այս ճանապարհը կդադարի աշխատելուց։ Եթե դադարի, ուրեմն մենք պիտի գնանք Արարատում գյուղական ճանապարհներով, երկար ճանապարհ անցնենք։ Ես անցյալ ամառ քանի անգամ անցել եմ այդ ճանապարհը, շատ գեղեցիկ ճանապարհ է, նեղ ճանապարհ է, գյուղական ճանապարհ է։ Եվ եթե երկու մարդատար ավտո դեմ դիմաց են գալիս, պիտի զգույշ անցնեն, որ տեղ լինի անցնելու, իրար չբախվեն,-անդրադառնալով Տիգրանաշեն Ադրբեջանին հանձնելու հետեւանքներին, նման դիտարկում է անում քարտեզագիր Ռուբեն Գալիչյանը․
-Եթե անկալվների փոխանակման հարցը ակտիվ քննարկաման փուլ է մտել, արդեն երեկ պետք է սկսվեր այդ այլընտանքի կառուցումը։ Այդ ճանապարհը մինչև լայնացնի, դարձնի միջազգային ստանդարտի ճանապարհ, տարիներների խնդիր է։ Մեկ տարի, երկու տարի կտևի դա։ Նվազագույնը ամիսներ՝ վեց ամիս-մեկ տարի, կտևի, Պարսկաստանի հետ մեր բեռնատարների կապը կկտրվի։ Հսկայական տնտեսական վնասներ կկրենք։

