Ծրագրել էին Թրամփին սպանե՞լ որդու հարսանիքի ժամանակ

Վերլուծություն

Թրամփը` թռիչքի գնացող ինքնաթիռը հանկարծակի շրջվեց հետ: Այդպիսով, Նյու Ջերսի` որդու հարսանիքին գնալու Թրամփի ծրագիրը չեղարկվեց:

Ո´չ նախագահը ու ո´չ էլ Սպիտակ տունը դեռ հստակ մեկնաբանություն չեն տվել: Թրամփն ընդամենը գրում է «կրիտիկական ժամանակ» Վաշինգտոնից չբացակայելու մասին անորոշ մտքեր, որոնք, սակայն, մեկնաբանությունների տեղիք են տվել: Հիմնականը. Թրամփը պատրաստվում է հարվածել Իրանին: Այդ թեզի կողմնակից են նաեւ իրանցի փորձագետները` ընդգծելով, որ Թրամփի «կրիտիկական ժամանակ»  արտահայտությունը չափազանց լուրջ է հնչում, որպեսզի համարվի պարզապես ժամանակացույցի փոփոխություն. «Հենց այսպես է Թրամփը վարվում կարևոր որոշումներից առաջ։ Այժմ Իրանի շուրջ իրավիճակը կրկին մտնում է վտանգավոր փուլ։ Բանակցությունները փակուղի են մտել, հրադադարը մնում է փխրուն, Հորմուզի նեղուցը մնում է փակ, և Վաշինգտոնում վերջին խոշոր ռազմական գործողության մասին խոսակցությունները գնալով ավելի հաճախակի են դառնում։ Հետևաբար, Թրամփի հանկարծակի շրջադարձը դեպի Սպիտակ տուն պետք է ընկալվի ոչ թե որպես ընտանեկան հարց, այլ որպես ռազմական ազդանշան։ Թրամփը կրկին կենտրոնանում է Իրանի հետ պատերազմի վրա»։

Միգուցե: Սակայն այս մոտեցումն ունի մեկ խոշոր թերություն. ինչ է, Թրամփը պետք է ինքնաթիռ նստեր եւ սկսեր թռի՞չքը, որ հանկարծ հասկանար, որ «կրիտիկական ժամանակնե՞ր» են, նաեւ: Կամ, հենց թռիչքի մեկնարկի պահի՞ն Թրամփը հանկարծ որոշեց, թե` պետք է վերսկսել պատերազմը Իրանի հետ: Այսինքն, նրա կողմից վերջին պահին այցը չեղարկելը ընդհանուր իրավիճակի հետ կապելն ամենաթույլ բացատրությունն է. այդ դեպքում նա պարզապես ինքնաթիռ չէր նստի:

Մեկ այլ տրամաբանություն. եթե վերջին պահին փոխվում է ԱՄՆ-ի կարգի պետության ղեկավարի ժամանակացույցը, դա հուշում է, որ նա հենց այդ պահին է ստացել ինչ-որ տեղեկությունը, որը պարտադրում է փոխել գրաֆիկը: Որպես կանոն, դրանք լինում են անվտանգության հետ կապված հարցեր, անսպասելի խոշոր իրադարձություններ եւ այդ կարգի այլ գործոններ: Աշխարհի մասշտաբով այս գիշեր ինչ-որ արտառոց բաներ չեն եղել: Դա առաջին պլան է բերում անվտանգության թեման:

Հարցին մոտենանք այլ կողմից: Այս ամենին զուգահեռ, հրապարական հայտնի դարձավ, որ Թրամփի մերձավոր զինակիցներից մեկը` ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդին հրաժարական է տվել:

Մեկ այլ փաստ եւս հիշեցնենք. դրանից ընդամենը մեկ օր առաջ Թրամփը, խոսելով որդու հարսանիքին գնալ-չգնալու մասին, նման տարօրինակ մտքեր հնչեցրեց. «Ես կցանկանայի գնալ որդուս հարսանիքին, բայց ես զբաղված եմ Իրանով։ Նրանք կսպանեն ինձ... Նա կցանկանար, որ ես գնամ... Հիմա ինձ համար լավագույն ժամանակը չէ։ Ես ունեմ մի խնդիր, որը կոչվում է Իրան... Եթե գնամ հարսանիքին, ինձ կսպանեն։ Եթե չգնամ, նրանք էլի կսպանեն ինձ։ Իհարկե, պարզ է, որ ֆեյք լուրերը կսպանեն ինձ»։

«Սեւ հումորի» տեսք ունի, բայց երբ Թրամփը Իրանի թեման անգամ հումորի տեսքով կապում է սեփական երկրում իրեն «սպանելու հետ», ապա մտածելու հարցեր կան: Առավել եւս, երբ փորձագիտական դաշտում նոր չէ այն միտքը, թե Թրամփին կարող են լիկվիդացնել, եթե նա չշարունակի Իրանի հետ պատերազմը:

Այս ամենը շատ մեծ հավանականություն է տալիս ենթադրությանը, որ որդու հարսանեկան արարողության ժամանակ կարող էր Թրամփին լիկվիդացնելու օպերացիա մշակված լիներ: Ու եթե վերջին պահին է այցը չեղարկվել, դա հուշում է, որ տեղեկությունը վերջին պահին էլ ստացվել է: Այն է` ԱՄՆ Ազգային հետախուզությունը շատ վատ է աշխատել, ինչը կարող էր տնօրեն Թուլսի Գաբարդի հրաժարականի լուրջ պատճառ դառնալ:

Նկատենք, որ անկախ այն բանից, թե Թրամփի այցի չեղարկում կապված է Իրանի հե՞տ, թե` անվտանգության, մեկ է, երկու տարբերակն էլ նշանակում է, որ Թրամփն արդեն ստիպված է վերջնական որոշում կայացնել` սկսում է պատերա՞զմ, թե՞ բանակցային ինչ-որ լուծման է գալիս: Չնայած, կա նաեւ երրորդ տարբերակը. սկսել ձեւական պատերազմ, մի քանի հարված հասցնել, հայտարարել, թե ԱՄՆ-ն հաղեթեց, վերցնել զորքերն ու հեռանալ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում