Հայաստանյան ալկոհոլային խմիչքների վաճառքը Ռուսաստանում կասեցվել է
Միջազգային«Ռոսպոտրեբնադզորը» հայտարարել է, որ հայտնաբերել է Հայաստանից ներմուծվող ստանդարտներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչքներ և կասեցրել դրանց վաճառքը Ռուսաստանում։ Խոսքը կոնյակի, օղու եւ գինու մասին է:
Վաճառքի կասեցման և այդ ապրանքների դուրսբերման մասին տեղեկացվել են մանրածախ առևտրի ցանցերը և ներմուծողները։
Մեսիջն արդեն միանշանակ է. քանի դեռ Հայաստանում կա Նիկոլ, հայաստանյան միրգ-բանջարեղենը, խմիչքները, ծաղիկները. հանքային ջրերը եւ տարբեր այլ ապրանքատեսակներ կմնան «նորմատիվներին չհամապատասխանող» եւ կզրկվեն ռուսական շուկայից:

