Հունիսի 7-ին կատարիր ճիշտ ընտրություն, որ «Հայաստան» բառը չվերանա քարտեզից

Հրապարակախոսություն
Դե նայեք Նիկոլի «քարոզարշավին» ու մի ասեք, որ ՔՊ-ականների կողմից Հայաստանում Հեյդար Ալիեւի մեթոդները չեն կիրառվել եւ կիրառվում...
 
Իշխանության չարաշահում, մարդկանց անհիմն հետապնդում, ուժայինների ներգրավում... Այդ ամենը բերեց Խաչին Սար գյուղի հայաթափմանը... Այն ավելի հայտնի է որպես մարշալների գյուղ, Զորական կամ Չարդախլու...
 
1979 թվականին ՄՈՍԿՎԱՅԻ ՈՐՈՇՄԱՄԲ Չարդախլու գյուղում կառուցվեց Մարտական Փառքի թանգարան՝ Բաղրամյանի պատվին: Այն ժամանակվա Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղար Հեյդար Ալիեւը, ով ներկա է եղել մարշալ Բաղրամյանի թանգարանի բացմանը, հենց նույն գիշեր ժողով է հրավիրում Շամխորում եւ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ է տալիս շրջկոմի քարտուղարին... Հարցրեք՝ ինչո՞ւ... Որովհետեւ «բոլորը հարուստ են, բոլորի տները երկհարկանի, դարպասները ներկված, երկաթյա…»: Մի խոսքով նախանձից քոռացել եւ զայրացել է...
 
Եվ հենց այդ նախանձը դարձավ հարուստ եւ բարգավաճ Չարդախլուին ճնշելու առաջին բացահայտ ցուցումը... ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԵՐՈՎ ԲՆԱԿԵՑՎԱԾ գյուղում 87 թվի ՕԳՈՍՏՈՍԻՆ կոլխոզի նախագահ է նշանակվում մի ադրբեջանցի... Ֆիքսենք, սա դեռ Սումգայիթյան ջարդերից կես տարի առաջ...
 
Մեջբերում չարդախլվեցի Վահրամ Կարապետյանի հուշերից...
 
«Առաջին ընդհարումը եղավ 87 թվի ՕԳՈՍՏՈՍԻՆ, երբ Բաքվից կոլխոզի նախագահ էին նշանակել, ժողովուրդն էլ մեր նախագահի՝ Եղյան Սուրենի թիկունքին կանգնեց, թե՝ մենք ուրիշ նախագահ չենք ուզում: Եղյանը ԼԱՎ ԷՐ ԱՇԽԱՏՈՒՄ, հենց դրա համար էլ որոշել էին ՀԱՆԵԼ»:
 
«87 թվականի դեկտեմբերի մեկի գիշերը ՄԻԼԻՑԻԱՅԻ աշխատակիցները գյուղը ՇՐՋԱՓԱԿՈՒՄ են, թե՝ ժողով պիտի անենք, կոլխոզի նախագահ նշանակենք: Էդ օրը ԲԱԽՈՒՄ եղավ, ճիշտ ա՝ զենք չի եղել, քաշքշել են իրար, կանայք ընկել էին մեջները, որ տղամարդկանց չձերբակալեն, կանանց էին քաշքշել... Էդ օրը ՔՍԱՆ-ՔՍԱՆՀԻՆԳ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ: Լարումն իր գագաթնակետին հասավ: Սկսեցինք գիշերները հերթապահել: Ամիսներ շարունակ լարված էր, անընդհատ ՊՐՈՎՈԿԱՑԻԱ էին անում»:
 
Հարազատ տները լքող գյուղացիների առաջին շարասյունը 88-ի նոյեմբերի 28-ին էր... Հեյդարի հայերին ճնշելու ցուցումից տաս տարի էլ չանցավ...
 
Հ.Գ. Մարշալ Բաղրամյանի հուշարձանը պայթեցվել է... Երկու մարշալներին նվիրված թանգարանը վեր է ածվել «չայխանայի», հայկական տապանաքարերը պղծվել են, իսկ խաչքարերը ոչնչացվել։ Կտրվել եւ այրվել են նույնիսկ Չարդախլույի մուտքի մոտ երկինք ձգվող խորհրդանշական երկու հայտնի դարավոր չինարները։
 
1991 թվականից գյուղը կոչվում է Չանլիբել։
 
Հունիսի 7-ին կատարիր ՃԻՇՏ ընտրություն, որ ՀԱՅԱՍՏԱՆ բառը չվերանա քարտեզից...
 
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում