Էդուարդն անհետանում է կարևոր խաղերում.Պոպով
ՍպորտԿազանի «Ռուբինի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսեյ Պոպովը գնահատել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ելույթները Ռուսաստանի առաջնության ավարտված մրցաշրջանում։
«Սպերցյանը մրցաշրջանի լավագույն խաղացողն է, եթե դատենք ըստ օգտակարության և «գոլ+փոխանցում» ցուցանիշի։ Բայց իմ կարծիքով՝ Չգիտեմ, թե ինչի հետ է դա կապված»,- Պոպովի խոսքերն է մեջբերում Metaratings.ru-ն։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում 25-ամյա հայ կիսապաշտպանն անցկացրել է 30 հանդիպում։ Սպերցյանը դարձել է 13 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

