10 տարի անց Գվարդիոլան հեռանում է «Մանչեսթեր Սիթից»

Սպորտ

Պեպ Գվարդիոլան լքում է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Անգլիական ակումբն իսպանացի մասնագետի հեռանալու մասին պաշտոնապես հայտարարել է իր պաշտոնական կայքում.

​«Մի՛ հարցրեք ինձ իմ հեռանալու պատճառների մասին։ Հստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն է։ Ոչինչ հավերժ չէ, հակառակ դեպքում ես կմնայի այստեղ։ Հավերժ կմնան միայն այն զգացմունքները, մարդիկ, հիշողությունները և սերը, որոնք ես տածում եմ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «քաղաքայինների» մամուլի ծառայությունը։

​Գվարդիոլան մանչեսթերյան ակումբը գլխավորում էր 2016 թվականի հուլիսից։ Այս 10 տարիների ընթացքում նրա գլխավորությամբ թիմը նվաճել է 20 տիտղոս։ «Սիթին» 6 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, հաղթել է Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում և Ակումբային աշխարհի առաջնությունում։ Բացի այդ, թիմը նվաճել է Անգլիայի 3 գավաթ, Անգլիական լիգայի 5 գավաթ և երկրի 3 Սուպերգավաթ։

​Իսպանացի մասնագետի վիճակագրությունն անգլիական ակումբում տպավորիչ է. բոլոր մրցաշարերում նա անցկացրել է 592 պաշտոնական հանդիպում՝ գրանցելով 423 հաղթանակ, 76 ոչ-ոքի և 92 պարտություն։

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» ղեկին իր վերջին հանդիպումը կանցկացնի մայիսի 24-ին (Երևանի ժամանակով 19:00-ին), երբ Անգլիայի Պրեմիեր լիգայի եզրափակիչ՝ 38-րդ տուրի շրջանակում թիմը կհյուրընկալի «Աստոն Վիլային»։ Արդեն հայտնի է նաև, որ «Սիթիի» նոր գլխավոր մարզիչն է դառնալու Էնցո Մարեսկան։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում