Մոսկվան սկսում է թիրախային հարվածներ հասցնել Հայաստանին

Միջազգային

Եվ այսպես, Մոսկվային Հայաստանին ուղղված ճնշումային հռետորաբանությունը ոչ միայն չի մեղմվում, այլ գնալով միայն սրվում է: Ու թե ինչքանով է Նիկոլի ներկայիս գերնյարդային պահվածքը կապված դրա հետ, դա հետաքրքիր հարց է:

ՆՈՐ ՄԵՍԻՋՆԵՐ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ

Միայն վերջին մեկ-երկու օրերին հերթական հարվածը եկավ ՌԴ ԱԳՆ-ից: Գալուզինը եւս մեկ անգամ պարզ հայտարարեց, որ ԵՄ-ի ուղղությամբ ներկա խաղերն անընդունելի են ԵԱՏՄ-ի անդամության պարագայում: «Հայաստանը չի կարողանա միաժամանակ պարել երկու հարսանիքներում»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարը: Ավելին, որ Մոսկվայի համար լիովին անընդունելի է նիկոլյան թիմի բացատրությունը, թե քանի դեռ ԵՄ չեն գնացել, կմնան ԵԱՏՄ-ում: «Մոսկվան չի կարող ընդունել Երեւանի պաշտոնական դիրքորոշումը ԵԱՏՄ անդամակցությունը պահպանելու վերաբերյալ, քանի դեռ չի հաջողվել անցում կատարել դեպի Եվրամիություն: Նման մոտեցումները մեզ չեն կարող բավարարել, դրանք մեզ համար բացարձակապես անընդունելի են»,- ասել է նա: Կարճ ասած` այդ ո՞ւմ եք էշի տեղ ուզում դնել:

Ավելի կոշտ էր զուգահեռաբար հնչած Շոյգուի հայտարարությունը: Ըստ նրա, Մոսկվան հասկանում է, որ նիկոլյան Հայաստանը ցանկանում է «Ռուսաստանի հետ համագործակցությունից օգուտ քաղել», միայն թե դա «երկկողմանի փողոց է»: Ընդ որում, նա ընդգծեց այն կոնկրետ կորուստները, որոնք Հայաստանը կարող է ունենալ: «Ռուսաստանում աշխատող՝ Հայաստանի քաղաքացիները 2025թ.-ին հայրենիք են ուղարկել գրեթե 3,9 մլրդ դոլար։ Դա փոխանցումների ընդհա-նուր ծավալի գրեթե երկու երրորդն է կամ երկրի ՀՆԱ-ի մոտ 13 տոկոսը։ Երկրի քաղաքացիները Ռուսաստանի Դաշնությունում աշխատում են առանց քվոտաների, արտոնագրերի եւ աշխատանքի թույլտվությունների՝ օգտվելով հավասար բժշկական, կենսաթոշակային եւ սոցիալական ապահովությունից: Ռուսաստանը Հայաստանին ապրանքներ է մատակարարում շուկայականից երեք անգամ ցածր գներով։ Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր առեւտրաշրջանառության մեջ կազմում է 36% ։ Մեր երկիրն առաջին տեղն է զբաղեցնում արտահանման եւ նաեւ ներմուծման ցուցանիշներով։ Դրանք են բնական գազը, ալյուրը, հացահատիկը, պարարտանյութը, բենզինը»:

Միրզոյան Արոն փորձեց հակազդել, թե, գիտեք. «Չեմ կիսում այդ կարծիքը, մեր քայլերը չեն հակասում ՌԴ-ի հետ դաշնակցային կապերին»: Սական այստեղ ամեն բան շատ ավելի պարզ է. իսկ Մոսկվայում որեւէ մեկը գոնե մի տաս վայրկյան կմտածի՞, թե սույ Օմեգան ինչ է կիսում կամ չի կիսում: Մոսկվան ընդամենը շատ պարզ զգուշացնում է` ԵՄ եք ուզո՞ւմ, գնացեք նրանից էլ եռակի էժան գազ եւ հացահատիկ գնեք: Ինչպես օրինակ Մոլդովան, որը շատ ավելի հստակ է այս իրավիճակում, քան Նիկոլը: Այսինքն, մոլդովական իշխանությունները հստակ ասում են. ուզում ենք ԵՄ գնալ եւ հանուն դրա պատրաստ ենք Ռուսաստանից, եթե ցանկանանք, օրինակ, գազ գնել, դա կանենք միջազգային գներով: Այլ ոչ թե` ԵՄ-ենք գնում, բայց քանի դեռ տեղ չենք հասել, մեզ էժան գազ վաճառեք, ինչպես անում է Նիկոլը:

Միայն թե դա չի աշխատում: Ընդ որում, արդեն ոչ թե միայն քաղաքական հռետորաբանության, այն է` տարաբնույթ հայտարարությունների տեսքով, այլ գործնականում: Թարմ օրինակը. մի շարք ռուսական աղբ-յուրներ փոխանցեցին, որ «Ռոսսելխոզնադզորը» արգելել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը Ռուսաստան այսօրվանից սկսած: Ու սա նման արգելքների ամենեւին էլ միակ օրինակը չէ: Այսինքն, վաճառեք ձեր ծաղիկները Եվրոպային, եթե իհարկե, կարող եք մտնել եվրոպա-կան շուկա: Ու թե նման փաստերն ինչ են նշանակում Հայաստանի հա-մար, դժվար չէ հասկանալ: Ընդ որում, նման դրվագներն արդեն ամենեւին էլ Նիկոլին ուղղված մեսիջներ չեն, այլ նրան ուղղված շատ կոնկ-րետ հարվածներ: Այսինքն, կոնկրետ օրինակով, հիմա հայաստանյան ծաղիկ աճեցնող, ջերմոցում աշխատող, այդ ծաղիկը Ռուսաստան տանող, այնտեղ այն վերավաճառող ամեն մեկը պարզ հասկանալու է. Ռուսաստան մուտքը եւ ստացվող եկամուտները փոխվում են, քանի դեռ Հայաստանում կա Նիկոլ:

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԵԱՏՄ-ՈՒՄ

Առավել եւս, որ հիմնական հարվածը, ըստ ամենայնի, դեռ սպասվում է: Նիկոլի համար շատ ավելի լուրջ խնդիր կարող է լինել մայիսի 28–29-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովի եւ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը: Թեեւ Նիկոլն արդեն ակնարկել է, որ այդ նիստին չի գնա, սակայն, դա, ինչպես ավելի վաղ ենթադրել էինք, չի կանգնեցնի, որ ԵԱՏՄ ղեկավարները քննության առնեն Հայաստանի թեման` ԵՄ կամ ԵԱՏՄ հարցով: Ամեն դեպքում, օրերս Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաստատեց, որ մայիսի 29-ի գագաթնաժողովում կքննարկվի ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը: «Սա շատ բարդ հարց է։ Կրկնում եմ՝ մենք չենք ուզում, որ Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից. մենք ուզում ենք, որ Հայաստանը շարունակի բարգավաճել, բայց մենք տեսնում ենք այն խնդիրները, որոնք կառաջանան ԵՄ-ին անդամակցելու կամ մերձենալու դեպքում։ Սկզբունքորեն, դրանք արդեն իսկ ի հայտ են գալիս», - ՏԱՍՍ-ին ասել է նա:

Ըստ մի շարք աղբյուրների, Նիկոլը փորձեց ամեն կերպ այդ քննարկումը հետաձգել, այդ թվում` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ըստ այդ խոսակցությունների, որոշակի քննարկումներ ունեցել է ռուսական կողմի, այդ թվում` Օվերչուկի հետ: Սակայն ՌԴ փոխվարչապետի այդ միանշանակ հայտարարությունը եկավ հուշելու, որ որեւէ արդյունք չկա: Այսինքն, Մոսկվայում հասկանում են, որ Նիկոլը փորձում է այս պահին լուծել իր վերարտադրման գերխնդիրը, որից հետո արդեն կարող է ավելի ամուր դիրքերով մոտենալ խնդրին: Իսկ ահա Մոսկվան հակված է այլ տարբերակի. քննարկվում է ոչ թե ԵԱՏՄ-ից Հայաստա-նին հեռացնելու, այլ` անդամակցությունը կասեցնելու հարցը: Այն է. տնտեսական այն բոլոր մեխանիզմները, որոնց միջոցով Հայաստանը դուրս է գալիս ռուսական շուկա, կարող են կանգնեցվել: Ավելին, որոշ ռուսական աղբյուրներ ակնարկում են, որ Նիկոլը հույսեր ունի կապ-ված Տոկաեւի աջակցության հետ: Սակայն դա ինչ-որ արտառոց բան հազիվ թե փոխի. Մոսկվան ցույց տվեց, որ պարզապես կարող է ինքը կանգնեցնել Հայաստանի հետ տնտեսական պայմանավորվածությունների մեխանիզմները, ընդ որում, սահմանված ոչ միայն ԵԱՏՄ-ի, այլ` երկկողմ հարաբերությունների շրջանակներում: Եվ այն, որ կանգնեցվում են որոշակի ապրանքատեսակների մուտքը Ռուսաստան, այն էլ` բերքի սեզոնի մեկնարկային փուլում (ինչն ուղիղ հարված է մեծ թվով մարդկանց), ասվածի հիմնավորումներից են:

Այս ամենը, կրկնենք, միանգամայն տեսանելի եւ շոշափելի մեսիջ է: Ուղղված ոչ թե նույնիսկ հայաստանյան տնտեսության կոնկրետ ճյու-ղերի ներկայացուցիչներին, ասենք` ծաղիկով զբաղվողներին, այլ բոլորին: Այսինքն, արդեն կան խոսակցություններ, որ Հայաստանին մատա-կարարվող գազը թանկանալու է, ինչի մասին, ըստ նույն լուրերի, արդեն իսկ զգուշացվել է կառավարությանը: Իսկ դա արդեն տնտեսության փոքր հատվածի ներկայացուցիչների գրպանին հասցված հարված չէ, դա հարված է ՀՀ ամեն մի քաղաքացու գրպանին: Առավել եւս, եթե գազին հաջորդեն թեկուզեւ Շոյգուի թվարկած մյուս ապրանքատեսակները` ալյուրը, հացահատիկը, պարարտանյութը, բենզինը, վերջապես` Ռուսաստանից փոխանցվող մասնավոր տրանսֆերները: Իսկ եթե նման ապրանքատեսակների համար Շոյգուի ասած «եռակի էժանը» վերածվի «միջազգային գների», ապա կարելի է կռահել, թե ՀՀ ամեն մի քաղաքացու գրպանին ինչ կարգի հարված կարող է բաժին հասնել:

ՀԱԶԻՎ ԹԵ ԴԱՐԴՈՒՑԱՎԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎՆԱՍՆԵՐՆ ԵՆ

Թե այս հանգամանքը ինչ ազդեցություն կարող է թողնել ընտրությունների արդյունքների վրա, դա է, որ Նիկոլին հաստատ կարող է հունից հանել: Նկատի չունենք, թե նրա դարդուցավն այն է, որ հանկարծ ՀՀ քաղաքացիները վնասներ չկրեն, այլ ընտրությունների արդյունքների հետ կապված: Չնայած, կան խոսակցություններ, որ նա անգամ բացահայտ պարտության դեպքում կարող է կիրառման մեջ դնել իշխանությունը չհանձնելու ռեզերվային սցենարներ, բայց դա էլ է վտանգավոր ճանապարհ. հետընտրական զարգացումները միշտ էլ անկառավարելի են դառնում, եթե հանրության շատ մեծ զանգվածներ են դրանում ներգրավվում:

Իսկ ընդհանրական իմաստով, այն խնդիրները, որոնք Հայաստանը կստանա ռուսական ուղղությունից, այսպես թե այնպես, լինելու են, եթե Նիկոլը հաղթի եւ էլ ավելի ակտիվ տեմպերով շարունակի իր կուրսը:

Ընդ որում, այստեղ պետք է նաեւ հաշվի առնել, որ ներկա փուլում հակառուսական դաշտում նորից ակտիվացել է Ալիեւը եւս: Այսպես, կան համառ լուրեր, որ Հեյդարովիչը Վրաստանի վարչապետ Կոբախիձեի վերջին հանդիպման ժամանակ Թբիլիսիին հորդորել է` տարածաշրջանում ամերիկյան նախաձեռնություններին ավելի ակտիվ մասնակցել, այդ թվում` «Թրամփի երթուղուն»: Այն իմաստով, որ այս նախագիծը հիմնարար կերպով կփոխի տարածաշրջանում ուժերի հավասա-րակշռությունը՝ զգալիորեն թուլացնելով Ռուսաստանի, Իրանի եւ նույնիսկ Թուրքիայի ազդեցությունը։ Ասել, թե այս փուլում հնարավոր կլինի Վրաստանի արտաքին քաղաքականության վեկտորը վերադարձնել ընդգծված արեւմտամետության եւ ռուսատյացության դաշտ, թերեւս տեղին չի լինի: Բայց մեկ բան, թերեւս, հաստատ է. Ալիեւն ու Նիկոլը գործում են «Թրամփի ուղու» տրամաբանության շրջանակներում, ինչի համար հենց հայաստանյան շարքային ընտրողն է հայտնվել ներկա եւ սպասվող բուռն ցնցումների կիզակետում:

Տե:ս նաեւ https://t.me/iravunk/67369 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում