ԱՄՆ-ն այլևս չի բանակցում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ. Ռուբիոն
ՄիջազգայինԱՄՆ-ն այլևս չի բանակցում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ հակամարտությունը դադարեցնելու համար, հայտարարել է Ռուբիոն։
ԱՄՆ պետքարտուղարը նշեց, որ Վաշինգտոնը ներկայումս իմաստ չի տեսնում շարունակել այնպիսի հանդիպումներ, որոնք արդյունք չեն տալիս։
«Մենք հետաքրքրված չենք անվերջանալի բանակցությունների ցիկլի մեջ ներքաշվելով, որը ոչ մի տեղ չի տանում», - ասաց նա։
Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է վերադառնալ երկխոսության, եթե հնարավորություն ստեղծվի «կառուցողական և արդյունավետ» բանակցությունների համար։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67368

