Արցախահայությունը Հայաստանի Հանրապետության համար օտար մարմին չէ. Արցախցի փաստաբանի պատասխանը Փաշինյանին

Հանդիպում

Ակնհայտ է՝ արցախահայության նկատմամբ ատելության նոր ալիք է գեներացվում իշխանությունների կողմից։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանը արցախցի Օսպիյանի հետ հայտնի բանավավեճի ժամանակ հարց տվեց. «ինչո՞ւ ես դու կենդանի, ինչո՞ւ չես զոհվել», կամ երբ ասում է, թե «փախել են Ղարաբաղից, եկել են ուզում են Հայաստանում էլ անեն այն, ինչ արեցին Ղարաբաղում», ինչո՞վ եք բացատրում նմանատիպ վերաբերմունքը, հարցադրումները արցախահայության նկատմամբ: Այս եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ զրուցել ենք արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանի հետ.

- Ես կարծում եմ, որ հանրային խոսքում պետք է բացառվեն այնպիսի ձևակերպումները, որոնք կարող են խորացնել հասարակության ներսում բաժանարար գծերը, առավել ևս՝ երբ խոսքը վերաբերում է պատերազմ, բռնի տեղահանություն և մարդկային ծանր ողբերգություն ապրած արցախահայությանը։ Երբ հնչում են հարցադրումներ՝ «ինչո՞ւ ես կենդանի մնացել» կամ ձևակերպումներ, թե արցախցիները «եկել են այստեղ էլ նույնը անելու», բնականաբար դա ցավ և ծանր հոգեբանական արձագանք է առաջացնում մարդկանց մոտ, ովքեր կորցրել են հայրենիք, հարազատներ, տուն և ամբողջ կենսատարածք։ Ես համոզված եմ, որ որևէ ժողովրդի կամ հասարակական խմբի նկատմամբ ընդհանրացնող և կասկածի մթնոլորտ ձևավորող խոսույթը չի կարող նպաստել ազգային համերաշխությանը։ Հատկապես արցախահայության պարագայում պետք է գործի ոչ թե մեղադրանքի, այլ համերաշխության, հարգանքի և մարդկային արժանապատվության պաշտպանության տրամաբանությունը։
Արցախահայությունը Հայաստանի Հանրապետության համար օտար մարմին չէ։  Մենք մեր ժողովրդի մի մասն ենք, ովքեր տասնամյակներ շարունակ կրել են հայրենիքի պաշտպանության հիմնական բեռը և հայտնվել են ծանրագույն պատմական իրադարձությունների կիզակենտրոնում։ Հետևաբար, հանրային խոսքը պետք է լինի առավել զգույշ, պատասխանատու և պետական մտածողությամբ պայմանավորված։Քաղաքական տարաձայնությունները չեն կարող հիմք դառնալ մարդկանց արժանապատվությունը վիրավորող կամ հասարակության մեջ թշնամանքի տարրեր գեներացնող մոտեցումների համար։ Այսօր մեզ առավել քան երբևէ անհրաժեշտ է ազգային համախմբում, փոխադարձ հարգանք և ներազգային հակադրությունների բացառման մթնոլորտ։ Ինչ վերաբերում է կոնկրետ Արթու Օսիպյան անհատին, ապա այդ խոսքերը չեն համապատասխանում Օսիպյանի կերպարին; Ինչքանով տեղեկացված եմ նա հացադուլ է հայտարարարել։ Ճանաչելով Օսիպյանին, ով համառ է և ազնիվ, հայրենասեր է ու խիզախ, մշտապես եղել է արդարության կողքին, երբեք չի խուսափել հայրենիքի պաշտպանությունից,  իր կողմից հավաքագրված ջոկատով արժանավույնս  պաշտպանել է իրեն վստահած տարածքը։

-  Հետաքրքիր է նաեւ Ձեր դիտարկումը համացանցում տարածված դիմակավորված անձանց մասնակցությամբ տեսանյութի առնչությամբ, որում Արցախի բարբառով այդ մարդիկ սպառնում են Նիկոլ Փաշինյանին։

- Գիտեք, այդ տեսանյութի վերաբերյալ կարող են տարբեր վարկածներ առաջադրվել, սակայն այս պահին որևէ վարկած մյուսի նկատմամբ ակնհայտ գերակշռող չէ, և ես ճիշտ չեմ համարում առանց բավարար փաստերի ենթադրություններ անել։ Միաժամանակ, անկախ նրանից, թե ով է տեսանյութի հեղինակը կամ ինչ նպատակ է հետապնդվում, կարծում եմ՝ ցանկացած քաղաքական գործընթաց պետք է մնա բացառապես իրավական և քաղաքական հարթության մեջ։ Սպառնալիքի, ատելության կամ բռնության տարրեր պարունակող ցանկացած երևույթ միայն խորացնում է հասարակական լարվածությունը և վնասում պետականությանն ու ազգային համերաշխությանը։ Այսպիսի զգայուն պայմաններում առավել կարևոր է զսպված, պատասխանատու և հավասարակշռված հանրային խոսքը։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում