Պուտինը հայտնել է, որ ուսանողական հանրակացարանի վրա ուկրաինական հարձակումը պատասխան կստանա
ՄիջազգայինՎլադիմիր Պուտինը Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ստարոբիլսկի (Լուգանսկ) քոլեջի վրա կատարված հարվածը անվանել է ահաբեկչական հարձակում։ Նախագահը հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը ներկայացնել Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանը պատասխանելու առաջարկներ ներայացնել։
Նախագահի հիմնական հայտարարությունները՝
— Քոլեջի վրա կատարված հարվածը պատահական չէր. նույն վայրի վրա երեք ալիքով հարձակվել է 16 անօդաչու թռչող սարք։
— Հարձակման արդյունքում զոհվել է վեց մարդ։
— Ստարոբիլսկի վրա կատարված հարվածը հաստատում է Կիևի ռեժիմի ահաբեկչական և նեոնացիստական բնույթը։
— Ուկրաինայի զինված ուժերի կողմից հանրակացարանի վրա կատարված հարձակումը ցույց տվեց, թե ում հետ գործ ունի Ռուսաստանը։
— Կիևի ռեժիմը ձախողվում է առաջնագծում. ո՛չ թալանված օգնությունը, ո՛չ էլ փողոցներում մարդկանց շների պես հավաքագրելը չի օգնում։
— Ուկրաինայի զինված ուժերի համար առաջնագծում իրավիճակը դժվարից վերածվում է աղետալիի. ո՛չ արևմտյան օգնությունը, ո՛չ էլ հարկադիր զորահավաքը չեն օգնում նրանց։
— Պուտինը նաև կոչ արեց ուկրաինացի զինծառայողներին չկատարել անօրինական, կոռումպացված խունտայի հանցավոր հրամանները։
Հիշեցնենք. այս գիշեր ուկրաինական անօդաչուները հարձակվել են ուսանողական հանրակացարանի վրա, որտեղ առնվազն 80 պատանի ուսամող կար` 14-18 տարեկան: Հարձակումը կրկնվել է եւս երեք ալիքով: Փորձագետները բացառում են, որ հարձակվող կողմը տեղյակ չէր, թե ինչ օբյեկտ է գրոհում:
Տես նաեւ https://t.me/iravunk/67358

