Կանգնած ենք գոյաբանական սահմանագծին․ անվերապահորեն մասնակցեք ընտրությունների․ Տեր Եզրաս

Սիրելի հայորդիներ, ինչպես գիտեք հունիսի 7-ին Մայր հայրենիքում տեղի են ունենալու վճռորոշ ընտրություններ, որով կանխորոշվելու է մեր հայրինիքի ու հայոց պետականության լինել- չլինելու հարցը։

Կանգնած ենք գոյաբանական սահմանագծին․․․․
Ուստի յուրաքանչյուրս, որպես հոգացավ ու ազգասեր քրիստոնյա հայ, որպես պատասխանատու, օրինահարգ քաղաքացի, մեր սրբազան պարտքն է և իրավունքը անվերապահորեն մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որով կփրկենք մեր ինքնության հիմնասյուները, մեր ազգային սրբությունները, մեր հայրենիքն ու պետականությունը կործանումից։

Անտարբերությամբ չմեղանչենք, որպեսզի հետագայում ստիպված չլինենք գլխիկոր խոստովանելու մեր զավակներին մեր մեղքը, որ 2026 թվականի ընտրություններին մեր իսկ անտարբերության պատճառով մեր հայրենիքում չզրկվեցինք հայկական անձնագրից, ինչպես արցախահայերը՝ Արցախում։

Մենք չենք կարող արժեզրկել մեր ձայնը, որովհետև հենց այդ ձայների հանրագումարով պիտի պաշտպանենք մեր հավատն ու Մայր Եկեղեցին կեղծ բարենորոգիչներից։

Ուրեմն՝ ի գործ, դեպի ընտրատեղամաս, կատարենք ընտրություն հանուն Հայաստանի հարատևության, հանուն ուժեղ հայրենիքի, հանուն հայի ինքնության պահպանման, արդարության ու համերաշխության հաստատման և ազգային արժանապատվության վերականգնման։

Ես անվերապահորեն վստահում եմ մեր ազգի իմաստուն ու արդարամիտ զավակաց, հոգևոր-ազգային արժեքների, հայրենիքի ու Մայր եկեղեցու նկատմամբ նրանց հավատարմությանը և խղճմտոք ընտրությանը։
Աստծո օրհնությունն ու օգնականությունը ամենքիս առաջիկա վճռորոշ ընտրություններին․ ամեն։

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ 
Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում