Արտաքին քաղաքականությունը մեծ-մեծ փրթել չէ, այն հաշվարկ է՝ սեփական պետության շահերին չվնասելու. Շարմազանով

Ներքաղաքական

Նիկոլը չի սերտել Մովսես Խորենացու դասը, դրա համար էլ ազգովի հայտնվել ենք էս խայտառակ վիճակում։

Փաշինյանն ասում է՝ իսկ ինչու՞ Զելենսկին չպիտի գար Հայաստան։ Ադրբեջանի նախագահը չէ՞ր գնում ՌԴ, կամ ՌԴ նախագահը չէ՞ր գնում Ադրբեջան, գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Էս մարդը մինչեւ հիմա չի հասկացել, որ երբ ՌԴ-ի, ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի ղեկավարներն այցելում էին Ադրբեջան կամ հակառակը՝ դա տրամաբանական է, քանի որ նրանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ էին։

Ավելին, դժվար չէ կռահել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրի համար դժվար է ու գրեթե անհնար է սահմանափակում դնել ում հետ հանդիպի, ում հետ՝ ոչ։

Ակնհայտ է, որ մեծ տերություններն ավելի մեծ ազդեցություն ունեն աշխարհաքաղաքական ու տնտեսական զարգացումների վրա, քան՝ փոքր պետությունները։

Ու այստեղ դժբախտաբար գործում է՝ «что позволено Юпитеру,то не позволено быку» դեռեւս անտիկ աշխարհից եկող բանաձեւը։

Արտաքին քաղաքականությունը մեծ-մեծ փրթել չէ, այն հաշվարկ է՝ սեփական պետության շահերին չվնասելու հաշվարկ, որը Նիկոլը չունի։

Էդ խելքին էր էլի, որ 2018-ի մայիսի 8-ին ասում էր՝ իսկ ո՞վ է ասել, որ Արցախը գերտերություն չէ։

Բայց ընդամենը մի քանի տարի հետո ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս։

Էս մարդն այդպես էլ չհասկացավ, որ միջազգային հարաբերություններում կան քաշային կատեգորիաներ, եւ ամեն մեկը, ինչպես Մովսես Խորենացին կասեր՝ «ամեն մարդ իր վերմակի չափով պետք է մեկնի ոտքերը»։

Թե չէ մեր ինքնիշխան իրավունքն է՝ ում ուզենք կարող ենք ՀՀ-ում հյուրընկալել, ո՛չ ՌԴ-ի գործն է, ո՛չ էլ՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի։  Հարցը նրանում է, թե հյուրերի գնալուց հետո ՀՀ-ն օգուտներ է քաղելո՞ւ, թե՞ անասելի վնասներ է ստանալու»,-գրել է նա։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում