Երևանում մոտոցիկլետի և Lexus-ի բախման հետևանքով կան վիրավորներ և զոհ․ ՆԳՆ
ՊատահարԵրևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի և Իտալիայի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կան վիրավորներ և զոհ, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի մասին ահազանգը գերատեսչությունն ստացել է մայիսի 22-ին՝ ժամը 02։13-ին։
Պարզվել է, որ բախվել են մոտոցիկլետը և Lexus մակնիշի ավտոմեքենան․ մոտոցիկլետի վարորդը մահացել է, իսկ Lexus-ի վարորդը և մոտոցիկլետի ուղևորը հոսպիտալացվել են։ Նշվում է, որ փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։
y

