Ռուսական բանակը գրավել է Զապորոժեի արեւելյան թեւում ուկրաինական կարեւոր բնակավայրերից մեկը (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական բանակը գրավել է Զապորոժեի արեւելյան թեւում գտնվող Վերխնյայա Տերսա բնակավայրը։
Այն կարևոր լոգիստիկ և պաշտպանական կենտրոն էր։
Հիմնականում գրավված է նաեւ մի փոքր հյուսիս ընկած Վոզդվիժենկան: Արդյունքում, ռուսական ուժերն արդեն իսկ հարձակումը զարգացնում են Լյուբեցկոե բնակավայրի ուղղությամբ (Քարտեզում), որը գրավելով, ռուսները ֆիզիկապես կփակեն դեպի Զապորոժեի հարավում ուկրաինական պաշտպանության հիմնական հանգույց` Օրեխովո տանող հիմնական մայրուղին:

