Վերջին զանգը հրաշալի խորհուրդ ունի. «Լեվ Գրուպի» շնորհավորանքը
Սիրելի շրջանավարտներ,
Շնորհավորում ենք բոլորիդ Վերջին զանգի՝ արդեն գեղեցիկ ավանդույթի վերածված հիշարժան այս օրվա կապակցությամբ:
Դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող Վերջին զանգն հրաշալի խորհուրդ ունի՝ այն ձեզ առաջնորդում է դեպի նոր ու մեծ կյանք, դեպի ինքնադրսևորման և ինքնահաստատման ավելի լայն ասպարեզներ:
Կանաչ ճանապարհ ենք մաղթում ձեզ, թող իրականություն դառնան ձեր բոլոր ձգտումներն ու երազանքները:

