«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայերի վիճակը ՌԴ-ում կլինի ավելի վատ, քան վրացիներինը 2008 թվականին, եթե…Բենիամին Մաթեւոսյան

Ներքաղաքական

Օ­րերս, ՌԴ ԱԳ նա­խա­րա­րի տե­ղա­կալ Մի­խա­յիլ Գա­լու­զի­նը հայ­տա­րա­րել է, որ Մոսկ­վա­յի հա­մար ա­նըն­դու­նե­լի է ԵԱՏՄ-ի հար­ցում Ե­րե­ւա­նի մո­տե­ցու­մը ու Հա­յաս­տա­նը հի­մա պետք է ո­րո­շի՝ մնու՞մ է ԵԱՏՄ-ում, թե՞ գնում է ԵՄ ու իր ո­րոշ­ման մա­սին տեղ­յակ պա­հի Մոսկ­վա­յին։ Գա­լու­զի­նը շեշ­տել է, որ «կմնանք ԵԱՏՄ-ում այն­քան, քա­նի դեռ չենք միա­ցել ԵՄ-ին» մո­տե­ցում թույլ չեն տա­լու։ Այս մա­սին «Ի­րա­վունք»-ը զրու­ցել է «Պո­լի­տէ­կո­նո­միա» հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տի վեր­լու­ծա­բան, քա­ղա­քա­գետ ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ հետ:

— Պա­րոն Մա­թե­ւոս­յան, ի՞նչ սպա­սել մա­յի­սի 28-29-ը ԵԱՏՄ կա­յա­նա­լիք նիս­տից:

— Նախ ա­սեմ, որ ռուս պե­տա­կան գոր­ծիչ Ա­լեք­սեյ Օ­վեր­չու­կը այս մա­սին մի քիչ ման­րա­մասն խո­սե­լով՝ ա­սել է, որ Հա­յաս­տա­նի կար­գա­վի­ճա­կը ԵԱՏՄ-ում քննարկ­վե­լու է մա­յի­սի 28-29-ին կա­յա­նա­լիք նիս­տում: Ո՞վ է ա­սել, որ ե­թե Հա­յաս­տա­նից ա­սում են, որ ՀՀ մաս­նակ­ցութ­յու­նը ՀԱՊԿ-ի հետ սա­ռեց­ված է, թե­պետ դա չի նա­խա­տես­վում կա­նո­նադր­րութ­յամբ, նույ­նը չի կա­րե­լի ա­սել Հա­յաս­տա­նի նկատ­մա­մաբ ԵԱՏՄ-ի շրջա­նակ­նե­րում: Այ­սինքն՝ կա­րող ենք սպա­սել Հա­յաս­տա­նի ան­դա­մակ­ցութ­յան սա­ռե­ցում այն­քան ժա­մա­նակ՝ մինչ Հա­յաս­տա­նում քա­ղա­քա­կան ո­րո­շում չկա­յաց­վի հե­տա­գա ա­դա­մակ­ցութ­յան վե­րա­բեր­յալ:

— Ըստ Ձեզ` ա­ռա­ջի­կա ԵԱՏՄ նիս­տը կա­րող է ճա­կա­տագ­րա­կա՞ն լի­նել Հա­յաս­տա­նի հա­մար:

— Գո­նե հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը վկա­յում են այն մա­սին, որ Հա­յաս­տա­նին ան­հար­մար հար­ցեր տա­լու են: Ան­հար­մար ա­սե­լով՝ նկա­տի ու­նեմ, ո­ր իշ­խա­նութ­յուն­ներն այս թե­մա­նե­րի մա­սին չէին ցան­կա­նա խո­սել մինչ ընտ­րութ­յուն­նե­րը: Ի­րենք կար­ծում են, որ հնա­րա­վոր է Ռու­սաս­տա­նից գու­մար ստա­նալ, ռու­սա­կան ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի շնոր­հիվ ա­պա­հով­վել երկ­րի անվ­տան­գութ­յու­նը ու հրա­ժար­վել այդ եր­կու գոր­ծոն­նե­րից այն ժա­մա­նակ, երբ ի­րենք ո­րո­շեն դրա նպա­տա­կա­հար­մա­րութ­յան պա­հը: Իսկ Ռու­սաս­տա­նից ցույց են տա­լիս, որ ի­րենք են ո­րո­շե­լու նպա­տա­կա­հար­մա­րութ­յու­նը: Այս ի­մաս­տով, կար­ծում եմ՝ ան­հար­մար հար­ցե­րի օ­րեր են լի­նե­լու մա­յի­սի 28-29-ը:

— Այս ա­մե­նը կա­րո՞ղ է ազ­դել խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րի վրա:

— Կազ­դի, թե՝ ոչ, չեմ կա­րող ա­սել, բայց ՀՀ քա­ղա­քա­ցին ինքն իր հա­մար պետք է պա­տաս­խա­նի հար­ցին՝ ինքն ու­զո՞ւմ է Ռու­սաս­տա­նը տես­նել որ­պես ՀՀ դաշ­նա­կից պե­տութ­յուն, ու­զո՞ւմ է հան­գիստ ե­լու­մուտ ՌԴ-ում, թե՝ ոչ, ցան­կա­նո՞ւմ է Ռու­սաս­տա­նից գու­մար, է­ժան է­ներ­գա­կիր­ներ ստա­նալ, թե՝ ոչ: Այս հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը մտա­պա­հե­լով` ՀՀ քա­ղա­քա­ցին պետք է գնա ընտ­րա­տե­ղա­մաս:

— Ռու­սաս­տա­նա­հա­յութ­յու­նը մտա­հո­գութ­յուն ու­նի` ընտ­րութ­յուն­նե­րի հետ կապ­ված: Ըստ նրանց, ե­թե ներ­կա­յիս իշ­խա­նութ­յու­նը վե­րընտր­վի, ա­պա ի­րենց կար­գա­վի­ճա­կը, մեղմ ա­սած, նա­խան­ձե­լի չի լի­նի ՌԴ-ում: Ի՞նչ կա­սեք այս մա­սին:

—­Կար­ծում եմ, որ հա­յե­րի վի­ճա­կը Ռու­սաս­տա­նում կլի­նի ա­վե­լի վատ, քան վրա­ցի­նե­րի­նը 2008 թվա­կա­նին, շատ պարզ հան­գա­ման­քից ել­նե­լով, ո­րով­հե­տեւ Վ­րաս­տա­նը Ռու­սաս­տա­նում չի ըն­կալ­վել որ­պես ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից: Չի ըն­կալ­վել այն կերպ, ինչ­պես մենք ենք ըն­կալ­վել 100-ամ­յակ­ներ շա­րու­նակ, հատ­կա­պես վեր­ջին տաս­նամ­յակ­նե­րի ըն­թաց­քում: Հետե­ւա­բար, ե­թե Նի­կոլ Փա­շին­յա­նի քա­ղա­քա­կան մո­նո­պոլ­իան պահ­պան­վի, իսկ Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կի ին­տեգր­վել դե­պի հա­կա­ռու­սա­կան եւ հա­կա­հայ­կա­կան միա­վոր­նե­րում, հա­յե­րի վի­ճա­կը տե­ղում է վատ­թա­րա­նա­լու ու նաեւ ՀՀ-ից դուրս: Սա ոչ թե սպառ­նա­լիք է, այլ­՝ի­րո­ղութ­յուն­նե­րի ար­ձա­նագ­րում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը