Մակրոնը ֆրանսիական Նիկոլն է` մի փոքր այլ փաթեթավորմամբ. Կարապետ Պողոսյան

Ներքաղաքական

«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալել ենք ընդդիմադիր քաղաքական գործիչ, գյումրեցի իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ:

«ՄԱԿՐՈՆԸ ԵԿԵԼ ԷՐ ԸՆԴԱՄԵՆԸ ՈՐՊԵՍ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՇՏԱԲԻ ԱՇԽԱՏՈՂ»

Մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Ինչպիսի՞ն է թերեւս ամենաընդդիմադիր քաղաքի՝ Գյումրու տրամադրվածությունը` հաշվի առնելով օրեր առաջ Փաշինյանի եւ Մակրոնի այցը Գյումրի, որտեղ տեսանք հավաքված բազմություն:

— Վստահ կարող եմ ասել, որ այսօր շատ ակտիվ հայհոյում են Փաշինյանին, եւ այդ հրապարակում հավաքված բազմությունը դեռ ցուցանիշ չէ, քանի որ եթե հաշվի առնենք, որ տարբեր քաղաքներից մարդիկ էին եկել, ահռելի քանակությամբ ոստիկաններ, պետական այրեր, ապա այնտեղ գյումրեցի շատ քիչ կար: Նրան հայհոյում են անգամ հեռավոր գյուղերում՝ չնայած նրան, որ վերջինս ամեն կերպ փորձել է նրանց համակրանքը շահել: Օրինակ, տեսեք, պետական սուբսիդիա է տրամադրում կաթ մթերող կազմակերպություններին: Մի 3-4 գյուղերի դպրոցներ քանդում ավերում է, փոխարենը մի դպրոց վերանորոգում է ու նման կերպ փորձում է փիառվել:

Գիտեք, այս մարդու մոտ այն աստիճան լճացում եւ վախ կա` ընտրությունների հետ կապված, որ, օրինակ, 1200 բնակչություն ունեցող Աշոցք խոշորացված համայնքի համայնքապետարանում 200-ից ավելի աշխատող է ընդունել: Ու ասեմ, որ աշխատողների մոտավոր 70 տոկոսը մաքրուհու հաստիքով: Նա դա արել է, որ կարողանա ինչ-որ կերպ մարդկանց ձայներ փախցնել: Վերջին հաշվով հասկանում է՝ ինչ է լինելու իր հետ, եթե նա այլեւս չլինի պետական պաշտպանության տակ:

Ի դեպ, այդ օրը երբ նրանք ժամանել էին Գյումրի, ամեն մի փողոցում, ամեն մի բակում, ոստիկան էր կանգնած: Նույնիսկ համակարգն այնքան պատրաստ չէր այդ ոստիկանների քանակին, որ չէր կարողացել ոստիկաններին անձրեւանոցով ապահովել՝ քանակը չէր բավականացրել, եւ ոստիկաններն ուղղակի թրջվում էին անձրեւի տակ: Այսինքն՝ չնախատեսված քանակի ոստիկաններ եկել, լցվել էին Գյումրի՝ մի պարզ պատճառով, որ ինչ-որ մեկը վախենում էր իր անվտանգության համար: Երիտասարդները փորձում էին մոտենալ Մակրոնին, որպեսզի խոսեն իրենց թեմակալ սրբազանի նկատմամբ անօրինական գործողությունների մասին: Գիտե՞ք ինչքան ոստիկան լցրեցին այդ երիտասարդների մոտ: Դա խայտառակություն էր: Ամեն մի դեռատի աղջնակին, երեւի, մի 20 ոստիկան էր պահում:

Պարոն Պողոսյան, իսկ Գյումրիի քաղաքապետ, քաղբանտարկյալ Վարդան Ղուկասյանի մասին խոսք եղա՞վ:

— Չեմ կարծում, որ Մակրոնը կամ եվրոպական որեւիցե պաշտոնյա եկել էր Հայաստան, որ ծանոթանար Հայաստանում բնակվող մարդու իրավունքների հետ: Այնպես չէ, որ նրանք չգիտեն, թե այստեղ ինչ է կատարվում: Ասեմ ավելին, նրանք նաեւ մասնակիցն են եղել այդ ամենի: Հետեւաբար, իրենց համար բացարձակ հետաքրքիր էլ չէ, թե ինչ է կատարվում: Ցանկացած նորմալ եվրոպացի, առավել եւս, որ եկել էր Գյումրի, առաջին բանը որ պետք է աներ, պետք է առաջնահերթ պահանջեր, հորդորեր, խնդրեր, որ թեմակալ առաջնորդին ազատ թողնեն: Վերջին հաշվով, եթե օրինակ Վարդան Ղուկասյանի մասով կարող են որոշակի քրեական գործեր, ենթադրյալ հանցանքներ եւ այլն առաջ բերել, ինչը, իրենց մոտեցմամբ, ավելի լավ է` դատարանը որոշի, սակայն Միքայել սրբազանի մասով ոչինչ չկա: Ընդամենը մեկ բան, որ այդ մարդը քննադատել է տարիներ շարունակ գործող իշխանություններին: Եվ քննադատել է` ոչ թե քաղաքական նպատակներից ելնելով, այլ քննադատել է որպես հայ մարդ, հայ հոգեւորական, ով իր կյանքը նվիրել է Հայաստան աշխարհին եւ Հայ առաքելական եկեղեցուն:

Եթե Մակրոնի մեջ մի փոքր բարոյական, մարդկային գծեր լինեին, նա առաջին հերթին այդ հարցերին պետք է անդրադառնար: Իսկ Մակրոնը եկել էր ընդամենը՝ որպես Նիկոլ Փաշինյանի շտաբի աշխատող: Այսինքն՝ նա եկել էր, որ գյումրեցիներին ասեր, թե՝ տեսեք ես այս մարդու թիկունքին կանգնած եմ: Բայց մենք լավ ենք հասկանում, որ նույն Մակրոնը իր պետության մեջ ինչ հեղինակություն ունի եւ ինչքան վատ է աշխատել իր երկրի համար:

«ՆԻԿՈԼՆ ՈՒ ՄԱԿՐՈՆԸ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴԵԼՈՒ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆ ԵՆ»

Մակրոնը Հայաստանում հայտարարեց, որ 8 տարի առաջ ոչ մեկ չէր կարող գալ Հայաստան եւ նմանատիպ հանդիպում ունենալ: Ֆրանսիայի նախագահի մոտ կարճ հիշողությո՞ւն է, թե պարզապես ցանկանում էր հաճոյանալ ներկայիս իշխանություններին: Մինչդեռ մենք հիշում ենք նույն Ֆրանսիայի նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Ժակ Շիրակի, Նիկոլա Սարկոզիի եւ այլ բարձրաստիճան եվրապաշտոնյաների այցերը Հայաստան:

— Իմ կարծիքով՝ Մակրոնը նույն Ֆրասիայի Նիկոլն է` մի փոքր այլ փաթեթավորմամբ: Եթե մենք խոսում ենք հայ-ֆրանսիական հարաբերություններից, պետք է հիշենք, թե 90-ականներից սկսած` ինչպիսի հարաբերություններ են եղել Հայաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարների միջեւ: Չմոռանանք, որ նույն ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրներից մեկը մշտապես եղել է Ֆրանսիան, եւ այն մշտապես գործել է ի նպաստ արդարության եւ Արցախի ժողովրդի ու Հայաստանի: Նիկոլն ու Մակրոնը չեն կարող լինել հայ-ֆրանսիական հարաբերությունների խորհրդանիշ: Սրանք Արցախը հանձնելու, մեր պետականությունը քանդելու խորհրդանիշն են:

Մակրոնը խոսում է, որ 8 տարի առաջ ոչ ոք չէր կարող Հայաստան գալ, բայց՝ հակառակը: Հայաստանը 8 տարի առաջ տարածաշրջանում եղել է շատ կարեւոր կենտրոն: Իրական ընկերություն է եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ժակ Շիրակի, Սերժ Սարգսյանի եւ Սարկոզիի, Քոչարյանի եւ Օլանդի միջեւ: Այդ ժամանակ ոչ մի տեսակի ձեւականություններ չկային, բայց նույն շիրակցիները հավատում էին ե՛ւ իրենց երկրի նախագահին, ե՛ւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահին: Անգամ հիշում եմ, Շիրակի գյուղերից մեկում երեխա ծնվեց ու այդ մարդն իր երեխայի անունը կնքեց Սարկոզի: Ու չկար ոչ մի շոու: Այսօր, թող ինձ ների պարոն Մակրոնը, բայց հայության մեծամասնությունը զզվում է նաեւ նրանից: Երբ հայ մարդը Մակրոնի անունը լսում է, հիշում է 2020-2023 թվականների այդ ծանր դավաճանությունների կորուստների արյան շրջանը, որի մեջ Մակրոնն ուզի, թե չուզի, իր ձեռքերն էլ են արյունոտ:

Փաշինյանն իր ելույթում ցավով ասաց, որ Ալիեւը ներկա չէ Երեւանում անցկացվող Եվրոպական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, եւ հայտնեց ցանկություն մյուս տարի ինքը մեկնել Ադրբեջան: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

Ստորաքարշություն կամ ինչպես գյումրեցին է ասում՝ «շոպլիկություն»: Իր տերերից մեկին ընդամենը հաճոյանալու փորձ: Սա երկար մեկնաբանելու կարիք չունի, քանի որ սրա տակ քաղաքականություն չկա: Առհասարակ միշտ եմ ասել, որ վերջին 8 տարում Հայաստանում չկա քաղաքականություն: Հայաաստանը 2018 թվականին գրավվել է փափուկ ուժով օտարերկրյա նվաճողների, մասնավորապես՝ թուրքական աշխարհի կողմից այստեղ նշանակվել է կառավարիչ, որը բացարձակապես կապ չունի հայության հետ: Եվ այդ կառավարիչը սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը:

Վերջին 8 տարվա ընթացքում, մեք չենք տեսել կառավարության կողմից մի որոշում, որը կլիներ ի նպաստ հայ ժողովորդի: Չմոռանանք 300 հազար «խաղաղ» ադրբեջանցիներին, որոնց սպասում են Հայաստանում: Հույս ունեմ, որ դուք չեք մտածում, որ դրանք լինելու են ադրբեջանական ընտանիքներ: Նրանք լինելու են ադրբեջանական «Կամանդո» հատուկ զորաջոկատների շրջանակներում պատրաստված մարդիկ: Որովհետեւ թուրքական աշխարհին Հայաստանը պետք չէ: Հայաստանը նրանց համար գլխացավանք է, եւ 100 տարի առաջ նրանք այդ գլխացավանքից ազատվել են սրով՝ ցեղասպանությամբ: Այդ գլխացավանքից ունեցել են Արցախի տեսքով, որից ազատվել են գումարով, արյունահեղությամբ: Լավ կլիներ Մակրոնը, գնար արցախցիներին տեսներ, փորձեր հանդիպել Արցախի պատգամավորների հետ: Վերջին հաշվով, խաղաղ բնակչությունը 9 ամիս մնաց սովի եւ կարիքի մեջ, որից հետո զենքի պարտադրանքով ստիպված եղավ իր պապական՝ հազարամյա տներից ու բնակավայրերից դուրս գալ: Այդ դեպքում, ես դա կդիտարկեի որպես հայ-ֆրանսիական բարեկամություն: Իսկ նա այստեղ էր եկել ինչ-որ թուրքական աշխարհի կողմից նշանակվածի քարոզարշավն անելու:

«ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ` ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ԲԱՑԱՐՁԱԿ ԿԱՊ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ Է»

Անդրադառնանք Վլադիմիր Զելենսկուն: Ուկրաինայի նախագահի այցը Հայաստան եւ այստեղից հնչեցված նրա սպառնալիքները ՌԴ-ին ինչպե՞ս կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա:

— Կարծում եմ, հայ-ռուսական հարաբերությունների վրա անդրադարձ չի ունենա: Դա անդրադառձ կունենա անմիջապես Հայաստանի կառավարիչի եւ ռուսական իշխանության վրա, որովհետեւ ի տարբերություն մեր կառավարիչների՝ նրանք մարդիկ են, ովքեր հասկանում են, որ Փաշինյանը հայերի հետ բացարձակ կապ չունեցող անձ է: Նրանք շատ լավ հասկանում են, որ սովորական հայը չի կարող Զելենսկուն նորմալ վերաբերվել: Մի մարդու, ով Ադրբեջանին տվել էր զենք, ընդ որում՝ ամենաանմարդկային զանգվածային ոչնչացնող զենքերից մեկը: Զելենսկին, որն առաջինը Ադրբեջանին շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ: Նա ընդհանրապես ոտք չպետք է դներ այս սուրբ հողի վրա: Դա նույնն էր, որ մենք Հայաստան հրավիրեինք Ալիեւին ու գնայինք ծաղիկներով դիմավորեինք:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում