Ինչո՞վ են իրենց այսօրվա վարչապետի թեկնածուներն ավելի լավը սրբազանից. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԼրացավ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Գերաշնորհ ՏԵՐ ԲԱԳՐԱՏ արքեպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԻ ծննդյան 55-ամյակը: Քաղբանտսրկյալ բարձրաստիճան հոգեւորականի մասին ընդդիմադիր մի շարք գործիչներ հուզիչ խոսքեր գրեցին սոցցանցերում: Բայց ավելի անկեղծ չէ՞ր լինի, որ ընտրություններին մասնակցող կարկառուն քաղաքական ուժերն այս առիթն օգտագործեին ու լալահառաչ ստատուսների փոխարեն՝ անկեղծորեն պատասխանեին՝ ինչո՞ւ «Սրբազան պայքար»-ը ձախողվեց, ինչո՞վ են իրենց այսօրվա վարչապետի թեկնածուներն ավելի լավը սրբազանից, ինչո՞ւ տեր չկանգնեցին սրբազանի Տավուշից մինչեւ Հանրապետության հրապարակ բերած հոծ բազմությանը, ինչո՞ւ այն ժամանակ կամք չդրսեւորեցին` Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, չէի՞ն վստահում սրբազանին, վախեցա՞ն, որ իրենց փոխարեն նա կգար իշխանության, ինչո՞ւ գործարարները տակից աջակցեցին միայն, իսկ այսօր «բլիժնի բոյ» են մտել: Թե չէ ֆեյսբուքյան շնորհավորանքները բանտում այսքան ամիս ֆիզիկապես հյուծվող սրբազանին ի՞նչ: Աստված օգնական, սրբազան հայր:
Ի դեպ, Բագրատ սրբազանին եւ, ընդհանրապես, հոգեւորականությանը քաղաքականությամբ զբաղվելու մեջ մեղադրողները տեսե՞լ են, թե ինչով են զբաղված կարգալույծ եւ նիկոլական դարձած ՍՏԵՓԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ ու իր նման ուխտադրուժները։ Ի դեպ, Բագրատ սրբազանին ու ընդհանրապես հոգեւորականությանը քաղաքականությամբ զբաղվելու մեջ մեղադրողները տեսե՞լ են, թե ինչով են զբաղված կարգալույծ ու նիկոլական դարձած Ստեփան Ասատրյանն ու իր նման ուխտադրուժները։ Սրանք այսօր ոչ թե աղոթքով ու հավատքի պահպանմամբ են զբաղված, այլ իշխանության քաղաքական պատվերներն են կատարում՝ իրենց ներկայությամբ գլխաքանակ ապահովելով Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին ու քարոզչական միջոցառումներին։ Եվ հիմա հարց է առաջանում՝ երբ հոգեւորականը կանգնում է ազգային արժեքների, պետականության ու ժողովրդի կողքին, նրան մեղադրում են «քաղաքականությամբ զբաղվելու» մեջ, իսկ երբ կարգալույծ հոգեւորականը վերածվում է իշխանության քարոզչի, հաշվի մեջ չի՞: Այո՛, սա պայքար է ոչ միայն իշխանության համար, այլ նաեւ ազգային ինքնության, եկեղեցու ու արժանապատվության դեմ։ Ուստի՝ ընտրություններին ժողովուրդը պիտի տա իր հստակ պատասխանը։
Վերադառնալով «Սրբազան պայքար» շարժմանը՝ նշենք, որ Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ խափանման միջոց տնային կալանքը երեկ մնաց անփոփոխ: Դատարանը մասնակի բավարարարեց հանրային մեղադրողների միջնորդությունը, եւ կալանքը երկարաձգեց 2 ամսով։ Հանրային մեղադրողը պահանջել էր 3 ամիս: Վահագն Չախալյանը այսօր փաստացի ազատազրկված է ոչ թե կոնկրետ հանցանք կատարելու, այլ իր հրապարակային, քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշման համար։ Երբ իշխանությունը չի կարողանում քաղաքական ու գաղափարական հարթության մեջ հակադարձել Չախալյանի փաստարկներին, գործի են դրվում բոլորովին այլ մեթոդներ՝ իրավապահ համակարգ, դատարաններ, ճնշումներ։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում այլեւս վտանգավոր է ոչ թե օրենք խախտելը, այլ իշխանության հետ անհամաձայն լինելը։ Այո՛, Չախալյանի գործը շատերի համար արդեն դարձել է քաղաքական հետապնդման դասական օրինակ։ Սա արդեն հարված է ոչ միայն կոնկրետ անձի իրավունքներին, այլ ընդհանրապես ազատ խոսքի եւ քաղաքական բազմակարծության հիմքերին։
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

