Վարորդական իրավունքից զրկվածներին ի՞նչ է սպասվում․ ՆԳՆ-ն գործընթաց է սկսել

ArmLur.am-ը պարզեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում արդեն խոստացել էր վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների համար ներդնել վերականգնման նոր, ավելի մեղմ պայմաններով համակարգ, իսկ այժմ այդ խոստումը ձևակերպվել է օրենսդրական նախաձեռնության տեսքով և դրվել հանրային քննարկման։Հիշեցնենք, որ նախքան սա Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում էլ էր քվյարկություն արել։

ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից ներկայացված «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների փաթեթով առաջարկվում է փոխել վարելու իրավունքից զրկված քաղաքացիների վերականգնման գործող մոդելը՝ ներդնելով փորձաշրջանի համակարգ և սահմանափակ միավորների սկզբունք։

Նախագծով նախատեսվում է, որ վարելու իրավունքից զրկված անձինք, զրկման ժամկետի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում դիմելու դեպքում, կարող են մեկ անգամ վերականգնել իրենց վարորդական իրավունքը առանց որակավորման քննությունների՝ 50 հազար դրամ պետական տուրքի վճարմամբ և 1 տարվա փորձաշրջանով։ Այդ ընթացքում վարորդներին կտրվի 6 տուգանային միավոր՝ գործող 13-ի փոխարեն։

 

Եթե փորձաշրջանի ընթացքում սպառվի տրամադրված 6 միավորը, վարորդը կրկին կզրկվի վարելու իրավունքից՝ մեկ տարվա ժամկետով։ Երկրորդ և հաջորդ դեպքերում վերականգնումը հնարավոր կլինի միայն քննություններ հանձնելու միջոցով։

 

Նախագծում նաև ընդգծվում է, որ նոր կարգավորումները կտարածվեն նաև 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի մայիսի 1-ը վարելու իրավունքից զրկված քաղաքացիների վրա՝ մեկանգամյա վերականգնման հնարավորությամբ։

 

Փաստաթղթի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող համակարգը բավարար արդյունավետ չի ապահովում վարքագծի փոփոխության վերահսկման առումով, և նոր մոդելի նպատակն է վարորդների ռեաբիլիտացիան՝ ավելի խիստ վերահսկվող փորձաշրջանի միջոցով։

 

Միաժամանակ նշվում է, որ նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի էական փոփոխություն չի նախատեսվում, իսկ կարգավորումները մշակվել են ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։

 

ArmLur.am-ը պարզեց նաև, որ նախաձեռնությունը կապվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչեցված խոստման հետ, որով նա հայտարարել էր վարորդական իրավունքների վերականգնման պարզեցված համակարգի ներդրման մասին։

 

Ներկայում նախագիծը դրվել է հանրային քննարկման։

 

Նյութի աղբյուր՝ https://armlur.am/1562615/

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում