Հայերի հերոսական մասնակցությունը Հատուկ ռազմական գործողությանը

Վերլուծություն

Մաս 25

Մեր նախորդ հրապարակումներում արդեն պատմել ենք 235 հայերի սխրանքների մասին, որոնք, չխնայելով իրենց առողջությունն ու կյանքը, խիզախորեն պաշտպանում են Ռուսաստանը և նորաստեղծ հանրապետությունները: Ռուսաստանի ազգությունների հարցերի դաշնային գործակալության (ФАДН) տվյալներով՝ ավելի քան 14 հազար հայեր քաջաբար կռվում են և ակտիվորեն մասնակցում մարտական գործողություններին ՀՌԳ-ի (Հատուկ ռազմական գործողություն՝ СВО) գոտում, սակայն ըստ ոչ պաշտոնական հաղորդագրությունների՝ նրանք զգալիորեն ավելի շատ են:

ՀՌԳ-ին հայերի մասնակցությանը նվիրված հոդվածների շարքի հերթական՝ քսանհինգերորդ մասում մենք շարունակում ենք պատմել նոր խիզախ ու քաջարի զինվորների մասին, որոնք հերոսաբար պաշտպանում են մեր հայրենիքը՝ Ռուսաստանը, ուկրաինական ագրեսիայից:

* * *

ՀՌԳ-ի մասնակիցներին նվիրված Առաջին ալիքի հայտնի «Будем жить» («Կապրենք») հաղորդման 2026 թվականի ապրիլի 5-ի թողարկման գլխավոր հերոսներից էին ՀՌԳ-ի վետերաններ Արման Ավանեսյանը և Մաքսիմ Անդրեևը։

Վերադառնալով ՀՌԳ-ից՝ Արման Ավանեսյանը կենտրոնացել է այլ վետերաններին օգնելու գործի վրա: Եվ կարողացել է ստեղծել մի սարք, որը կարող է դառնալ տեսողությունը կորցրած մարդու գլխավոր օգնականը: Մասնագետների թիմի հետ նա մշակել է արհեստական ​​բանականությամբ հատուկ ակնոց, որն օգնում է կույր մարդուն կողմնորոշվել տարածության մեջ: Այս սարքը՝ արհեստական ​​բանականությամբ ակնոցը, կույրերին ձայնով ասում է, թե ինչ կա նրանց առջև՝ դրանով իսկ մեծապես հեշտացնելով տեսողությունը կորցրած հաշմանդամություն ունեցողների կողմնորոշումը:

Արմանի այս հայտնագործությունն արդեն ակտիվորեն օգտագործում է ՀՌԳ-ի վետերան Մաքսիմ Անդրեևը: Մաքսիմը հայտնվել է ՀՌԳ-ի գոտում առաջին օրվանից. նա սկսել է Կիևի ուղղությամբ, ապա տեղափոխվել Խարկովի հատված: 2022 թվականի օգոստոսին՝ թշնամու հակահարձակման ժամանակ, Մաքսիմը ստացել է բեկորային վիրավորում, որի հետևանքով երեք ամիս կոմայի մեջ է ընկվել և զրկվել տեսողությունից: Ինքը Մաքսիմը խոստովանում է, որ հենց հարազատների ու մտերիմների, հատկապես կնոջ աջակցությունն է իրեն օգնել չհուսահատվել: Քաղաքացիական կյանք վերադառնալուց հետո Մաքսիմ Անդրեևը չի կորցնում լավատեսությունը, ծրագրեր է կազմում, ինչպես նաև օգնում այլ մարդկանց:

Հավատում ենք, որ Արմանի նոր սարքը՝ արհեստական ​​բանականությամբ ակնոցը, կօգնի ՀՌԳ-ի մեր կույր շատ հերոսների: Արման Ավանեսյանի մասնակցությամբ ծրագրի ամբողջական սյուժեն կարելի է դիտել այս հղումով՝ https://www.1tv.ru/shows/budem­zhit/vypuski/budem­zhit­vypusk­ot­05­04­2026

* * *

2024 թվականի մարտի 11-ին մարտական ​​առաջադրանքներ կատարելիս հերոսաբար զոհվեց Մարգար Ռաֆիկի Մարգարյանը (14.02.1978 – 11.03.2024)։

Մարգար Մարգարյանը ծնվել է 1978 թվականի փետրվարի 14-ին Աբխազական ԻԽՍՀ-ում և ապրել է հայկական Պառնաուտ գյուղում։ Ավարտել է Պառնաուտի միջնակարգ դպրոցը։ Աբխազական բանակում ծառայելուց հետո, երբ նոր էր դարձել 21 տարեկան, նա տեղափոխվում է Մոսկվա։ Այնուհետև մայրաքաղաքից մշտական ​​բնակության է տեղափոխվում Վորոնեժի մարզի Կանտեմիրովսկի շրջանի Սմագլեևկա գյուղ։ Այնտեղ էլ ամուսնացել է։ Կնոջ հետ մեծացրել ու դաստիարակել է երկու երեխայի՝ դստերը և որդուն։ Մինչև ՀՌԳ-ն կատարել է տարբեր աշխատանքներ։

Հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո Մարգարը ցանկութուն հայտնեց կամավոր մեկնել ռազմաճակատ։ Ռազմական գործողությունների սկսվելու պահից նա երկու անգամ կամավոր մեկնել է ռազմական գոտի։ Նա իր այդ առաջին որոշումն ընդունել է 2022 թվականի հունիսին։ Ծառայելուց հետո վերադարձել է տուն, իսկ 2023 թվականի նոյեմբերի սկզբին կրկին պայմանագիր է կնքել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ։ Կռվել է 252-րդ մոտոհրաձգային գնդում։

Մարգար Մարգարյանը զոհվել է 2024 թվականի մարտի 11-ին՝ Լիսիչանսկի համար մղված մարտերում։ Թաղվել է զինվորական պատիվներով։ Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով նա հետմահու պարգևատրվել է «Արիության շքանշանով»՝ հայրենակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովման համար առաջադրանքների կատարման ընթացքում ցուցաբերած արիության, խիզախության և նվիրվածության համար։

2024 թվականի մայիսի 8-ին Վորոնեժի մարզի Սմագլեևկա գյուղում տեղի ունեցավ Մարգար Մարգարյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը։ Խորին ցավակցություն ենք հայտնում Մարգարի հարազատներին, մտերիմներին ու ընկերներին։ Հավե՜րժ հիշատակ հերոսին։

* * *

Հատուկ ռազմական գործողության գոտում 2024 թվականի հուլիսի 10-ին զոհվեց Աշոտ Մուշեղի Կարապետյանը (03.09.1995 – 10.07.2024)՝ «Ֆրիման» ազդականչով (позывной)։

Աշոտ Կարապետյանը ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 3-ին Վոլգոգրադի մարզի Բիկովսկի շրջանի Բիկովո բանվորական ավանում։ 2002-ից մինչև 2013 թվականը սովորել է տեղի № 3 միջնակարգ դպրոցում։ Տարված էր ֆուտբոլով, խաղում էր տեղի «Կոլոս» ֆուտբոլի թիմում։

Հատուկ ռազմական գործողության սկսվելու հետ և դրան հաջորդող մասնակի զորահավաքի ժամանակ նա զորակոչվեց Ռուսաստանի զինված ուժերի շարքեր: Որպես շարքային՝ «Ֆրիման» ազդականչով ծառայել է 810-րդ առանձին գվարդիական ծովային հետևակի բրիգադում։

Աշոտ Կարապետյանը զոհվել է իր առջև դրված խնդիրը կատարելիս՝ 2024 թվականի հուլիսի 10-ին, Խերսոնի մարզի Կրինկի գյուղի համար մղված մարտում: Նա զինվորական պատիվներով հողին է հանձնվել Վոլգոգրադի մարզի Բիկովո ավանում:

Ռուսաստանի նախագահի հրամանագրով հայրենակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովման համար առաջադրանքների կատարման ընթացքում ցուցաբերած արիության, խիզախության և նվիրվածության համար հետմահու պարգևատրվել է «Արիության շքանշանով»։ Զոհվածի փոխարեն պարգևը ստացան նրա կինը՝ Ալյոնա Կարապետյանը, և մայրը՝ Ելենա Կարապետյանը։ Խորին ցավակցություն ենք հայտնում Աշոտի հարազատներին, մտերիմներին ու ընկերներին։ Հավե՜րժ հիշատակ հերոսին։

* * *

2025 թվականի ապրիլի 6-ին Տերնի գյուղի մոտ տեղի ունեցած մարտերում հերոսաբար զոհվեց Արթուր Իշխանի Մխիթարյանը՝ «Գարդե» ազդականչով (22.03.1978 – 06.04.2025)։

Արթուր Մխիթարյանը ծնվել է 1978 թվականի մարտի 22-ին Մոսկվայի մարզում։ Նա ապրել է Մոսկվայում։ 1985-ից մինչև 1994 թվականը սովորել է Մոսկվայի № 943 դպրոցում։ 1997-ից մինչև 2002 թվականը ուսում է առել Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի պետական ​​ակադեմիայում (նախկին МОГИФК-ում)։ Ակադեմիան ավարտելուց հետո որոշել է ստանալ երկրորդ բարձրագույն կրթությունը։ Այդ նպատակով 2003 թվականին ընդունվել է Մոսկվայի կառավարությանն առընթեր Մոսկվայի ձեռներեցության ակադեմիա և այն ավարտել 2008 թվականին։

Արթուր Մխիթարյանը որոշում է կայացնում և որպես կամավոր մեկնում հատուկ ռազմական գործողության գոտի։ Իր մտադրությունների մասին մտերիմներից որևէ մեկին չտեղեկացնելով, պայմանագիր կնքելով՝ նա մեկնում է Վորոնեժի մարզում տեղակայված ուսումնական ստորաբաժանում։ Կարճատև մարտական ​​պատրաստությունից հետո նա գնում է մշտական տեղաբաշխման վայր՝ Լուգանսկ քաղաք։ 2025 թվականի փետրվարից նա անմիջականորեն գտնվել է ռուս-ուկրաինական զորքերի շփման գծում։ Նա կռվել է «Գարդե» ազդականչով՝ որպես գրոհային ստորաբաժանման շարքային։

Նա մարտական ​​առաջադրանք կատարելու է գնացել 2025 թվականի ապրիլի 6-ին, և այդ ժամանակվանից նրա հետ կապ չի եղել։ Մի քանի օրից հրամանատարությունը նրան գրանցել է անհետ կորածների ցուցակում։ Շուտով հայտնի է դարձել, որ Մխիթարյանը զոհվել է գործողության առաջին իսկ օրը՝ Տերնի ավանի մոտ իրեն հանձնարարված առաջադրանքը կատարելիս։

2025 թվականի նոյեմբերի 7-ին զինվորական պատիվներով նրան հողին հանձնեցին Միտիշչիի մոտակայքում գտնվող գերեզմանատանը։ Արթուրը երկու անգամ էր ամուսնացած։ Ամուսնությունից ուներ չորս երեխա։ Խորին ցավակցություն ենք հայտնում Արթուրի հարազատներին, մտերիմներին ու ընկերներին։ Հավե՜րժ հիշատակ հերոսին։

* * *

2024 թվականի մայիսի 28-ին Խերսոնի մարզի Կրինկի գյուղի մոտ տեղի ունեցած մարտերում հերոսաբար զոհվեց Արթուր Եվգենիի Չեմիրզյանը (31.08.1994 – 28.05.2024)։

Արթուր Չեմիրզյանը ծնվել է 1994 թվականի օգոստոսի 31-ին Մարի Էլ Հանրապետության Մեդվեդևսկի շրջանի Կույար ավանում։ 1997 թվականին ընտանիքը տեղափոխվել է այդ շրջանում գտնվող Սիլիկատնի ավան։ 2001-ից մինչև 2010 թվականը Արթուրը սովորել է Սիլիկատնիի միջնակարգ հանրակրթական դպրոցում։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Մեդվեդևոյի ավտոճանապարհային տեխնիկում՝ ընտրելով «գյուղատնտեսական արտադրության տրակտորիստ-մեքենավար» մասնագիտությունը։

2012 թվականին գնացել է բանակ, ծառայել Իվանովո քաղաքի օդադեսանտային զորքերում: Ծառայության ընթացքում նա անկարգելով (պարաշյուտ) կատարել է 12 թռիչք։ Ստացել է կրտսեր սերժանտի կոչում: Բանակում ծառայելուց հետո նա ապրել է իր ավանում, աշխատել ՄԶՍԿ գործարանում (МЗСК - Марийский завод силикатного кирпича), ապա՝ ««Զվենիգովսկի» միսկոմբինատ» ՍՊԸ-ում (ООО «Мясокомбинат «Звениговский»)։

2023 թվականի դեկտեմբերի վերջին նա ցանկություն է հայտնել որպես կամավոր գնալ հատուկ ռազմական գործողության գոտի։ Այդ նպատակով 2024 թվականի հունվարին նա պայմանագիր է կնքել և կարճատև մարտական ​​պատրաստությունից հետո ուղարկվել է իր զորամասի մշտական տեղաբաշխման վայր։ Նա կռվել է որպես գրոհային ստորաբաժանման հրամանատար։

Արթուր Չեմիրզյանը զոհվել է։ 2024 թվականի օգոստոսի 13-ին նա զինվորական պատիվներով հողին է հանձնվել Սիլիկատնի ավանի գերեզմանատանը։ Արթուրն ուներ երկու դուստր։ Խորին ցավակցություն ենք հայտնում Արթուրի հարազատներին, մտերիմներին ու ընկերներին։ Հավե՜րժ հիշատակ հերոսին։

* * *

Գագիկ և Մարիա Շահվերդյանների ընտանիքը պատերազմում կորցրեց իրենց հետ ապրող ազգականին՝ Արթուր Ստեփանյանին, որին սիրում էին հարազատ որդու պես։

Դեռևս նրա կենդանության օրոք Շահվերդյան զույգը հիմնադրել էր «Օգնության ձեռք» խումբը, որի շրջանակներում նրանք պարբերաբար ծանրոցներ ու բանակի կարիքների համար անհրաժեշտ բեռներ էին ուղարկում ռազմաճակատ։

Կազմակերպչական հարցերը կարգավորվեցին առանց դժվարությունների։ Խմբի հիմնական մասը կազմված էր նրանցից, ովքեր կորցրել էին իրենց հարազատներին ՀՌԳ-ում։ Մեսենջերային չաթը միավորում է ավելի քան 140 բնակիչների, որոնց կյանքի իմաստը այսուհետ դարձել է մթերքների, դեղորայքի և ռազմաճակատին անհրաժեշտ այլ պարագաների հավաքումը։ Կամավորների շտաբակայանը տեղավորվեց Շահվերդյան ընտանիքի տանը։ Խմբի առանձնահատկությունն այն է, որ պարագաները պատվերով մատակարարվում են անմիջականորեն զինվորներին։ Ի պատասխան՝ կամավորներն ուղարկում են լուսանկարներ ու տեսահաշվետվություններ, երբ ստանում են օգնությունը։

Նրանց մահացած ազգականը՝ Արթուր Անդրանիկի Ստեփանյանը (23.06.1981 – 30.12.2023)  ծնվել է 1981 թվականի հունիսի 23-ին Հայկական ԽՍՀ Կիրովական քաղաքում: Որոշ ժամանակ ապրել է Ռուսաստանի հյուսիսում՝ Մուրմանսկում: Այնուհետև տեղափոխվել է Կրասնոդարի երկրամասի Տիմաշևսկ քաղաք, որտեղ ապրել է քաղաքում հայտնի ոսկերչի՝ իր քեռու՝ Գագիկի և նրա կնոջ՝ Մարիայի հետ: Վերջիններս համատեղությամբ նաև նրա քավորն էին: Նրանց շնորհիվ Արթուրը Տիմաշևսկում բացեց իր փոքր բիզնեսը: Իսկ 2023 թվականի հունվարին նա հայտնեց հարազատներին, որ պայմանագիր է կնքել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության (ЧВК – частная военная компания) հետ և որպես կամավոր՝ մեկնում է ՀՌԳ-ի գոտի: Մարտական ​​պատրաստությունն անցել է Մուլկինո ավանում:

Ստորաբաժանման համալրումից հետո Ստեփանյանն ուղարկվեց ռազմաճակատ։ Մարտերից մեկի ժամանակ նա ստացավ ոտքի լուրջ բեկորային վիրավորում, որի պատճառով զորացրվեց պահեստազոր։ Բուժվեց Դոնի Ռոստովի հիվանդանոցում, ապա՝ Սանկտ Պետերբուրգում։ Ապաքինվելուց և վերականգնողական բուժում անցնելուց հետո նա կրկին պայմանագիր կնքեց, այս անգամ՝ ՌԴ պաշտպանության նախարարության հետ։ 2023 թվականի դեկտեմբերի 30-ին՝ Խարկովի մարզի Տավոլժանկա ավանի վրա գրոհի ժամանակ, վիրավոր զինվորներին մարտադաշտից հանելիս, Արթուր Ստեփանյանն ընկավ գնդակոծության տակ և զոհվեց։ Արթուրի ազգականուհին նրա լուսանկարի տակ մեկնաբանություն թողեց. «Մեզ հերոս չէր պետք։ Մեզ դու էիր կենդանի պետք։ Ի՜նչ ցավալի է»։

Արիության և մարտական ​​ծառայությունների համար Արթուր Ստեփանյանը պարգևատրվել է «Արիության շքանշանով», «Խիզախության համար» մեդալով, «Վագներ» ՄՌԸ-ի Սև խաչով և այլ պարգևներով։ Ինչպես նշվեց վերևում, Արթուրի քեռին ու նրա կինը դեռևս նրա կենդանության օրոք հիմնադրել էին «Օգնության ձեռք» խումբը։ Այս խմբի անդամներն իրենց առջև նպատակ էին դրել օգնություն ցուցաբերել զինվորներին և նրանց ընտանիքներին։ Խորին ցավակցություն ենք հայտնում Արթուրի հարազատներին, մտերիմներին ու ընկերներին։ Հավե՜րժ հիշատակ հերոսին։

* * *

Բացի մարտական ​​գործողություններին ակտիվ մասնակցությունից, Ռուսաստանի բազմաթիվ հայկական համայնքներ շարունակում են մարդասիրական օգնության մեծ քանակություն հավաքել և ուղարկել ՀՌԳ-ի գոտի և Դոնբասի բնակիչներին: Հատուկ ռազմական գործողության անցկացման գոտում ռուսաստանցի զինծառայողներին ու կամավորներին ռազմական գործողության առաջին իսկ օրվանից աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանի բազմաթիվ հայկական կազմակերպություններ:

Հայ համայնքներն ու առանձին անհատներ մարտական ​​ստորաբաժանումների կարիքների համար նաև գնում ու փոխանցում են տրանսպորտային միջոցներ և այլ տեխնիկա: Դրանից բացի, Ռուսաստանի հայերը հավաքել և փոխանցել են տասնյակ միլիոնավոր ռուբլիներ համապատասխան հիմնադրամներին ու կազմակերպություններին:

* * *

Եզրափակելով՝ կցանկանայի ասել, որ մենք հպարտանում ենք ՀՌԳ-ի բոլոր մասնակից հերոսներով՝ անկախ նրանց ազգությունից ու դավանանքից։ Եվ Մեծ հաղթանակի 81-րդ տարեդարձի առթիվ շնորհավորում ենք բոլոր ռուսաստանցիներին և մաղթում մեր բոլոր մարտիկներին քաջառողջություն, հաջողություններ և շուտ վերադարձ տուն հաղթանակով։

 

 

Հ .Գ. «Նոև Կովչեգ» թերթը այսուհետ ևս կշարունակի իր հրապարակումները ՀՌԳ-ի գոտում մեր մարտիկների սխրանքների մասին:

Արամ Խաչատրյան, ռազմական լրագրող, ՌԴ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ

 

Լուսանկարում՝

Արման Ավանեսյան

Մարգար Մարգարյան

Աշոտ Կարապետյան

Արթուր Մխիթարյան

Արթուր Չեմիրզյան

Արթուր Ստեփանյան

Գագիկ և Մարիա Շահվերդյանները հիմնադրել են «Օգնության ձեռք» խումբը, որի գործունեության շրջանակներում նրանք պարբերաբար ծանրոցներ ու բանակի կարիքների համար անհրաժեշտ բեռներ են ուղարկում ռազմաճակատ։

Խորին ցավակցություն ենք հայտնում հայրենիքի համար բոլոր զոհվածների հարազատներին, մտերիմներին ու ընկերներին։ Հավե՜րժ հիշատակ հերոսներին։

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում