Թրամփն այդպես էլ չկարողացավ կռվացնել ռուսներին եւ չինակցիներին

Վերլուծություն

Ն­կա­տենք, որ ի­րա­նա­–ա­մե­րիկ­յան պա­տե­րազ­մի վերսկս­վե­լու հար­ցով ձգձգման մեկ կա­րե­ւոր պատ­ճառ եւս կա­րող է լի­նել (Տես նաեւ https://iravunk.com/?p=340885&l=am): Ն­կա­տի ու­նենք, որ մեկ­նար­կեց Պու­տի­նի այ­ցը Պե­կին, ո­րի արդ­յունք­նե­րը, թե­րեւս, Թ­րամ­փի հա­մար եւս հու­շում են, թե որ ուղ­ղութ­յամբ է ա­վե­լի նպա­տա­կա­հար­մար շարժ­վել:

Ի դեպ, այն, որ Պու­տի­նը Թ­րամ­փից մի քա­նի օր անց մեկ­նեց Պե­կին, ի­հար­կե, հա­տուկ չէր ար­ված: Պու­տի­նի այ­ցի մո­տա­վոր ժամ­կետ­նե­րի մա­սին խոս­վում էր դեռ ա­միս­ներ ա­ռաջ: Ս­տո­րագր­վել են տասն­յակ պայ­մա­նագ­րեր, ո­րոնց նա­խա­պատ­րաս­տու­մը եւս եր­կար ժա­մա­նակ էր պա­հան­ջում: Փո­խա­րե­նը, Թ­րամ­փի այ­ցը ծրագր­ված էր դեռ ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի սկզբնա­կան փու­լում, եւ հենց պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով էլ այն հե­տաձգ­վեց: Եվ որ այն նա­խոր­դեց Պու­տի­նի ար­դեն ծրագր­ված այ­ցին, դա ար­դեն կա­րող էր հա­տուկ ի­մաստ ու­նե­նալ: Օ­րի­նակ, փոր­ձել Պե­կի­նում փո­խել ո­րո­շա­կի տրա­մադ­րութ­յուն­ներ, կապ­ված Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հետ: Դ­րա հա­մար պետք էր Պու­տի­նից ա­վե­լի շուտ մեկ­նել Պե­կին, ու, թե­րեւս, դա այն­քան էր կա­րե­ւոր­վում Վա­շինգ­տո­նի կող­մից, որ Թ­րամփն այդ քայ­լին գնաց ան­գամ ի­րա­նա­կան թե­մա­յով ու­նե­ցած դիր­քա­յին թու­լա­ցու­մը հաշ­վի չառ­նե­լով:

Այս­պի­սով, ի՞նչ կա­րող էր տե­ղի ու­նե­նալ Պե­կի­նում` Պու­տի­նի այ­ցի շրջա­նակ­նե­րում, ո­րը, այս­պես ա­սենք, այն­քան էլ ցան­կա­լի չէր Թ­րամ­փի հա­մար: ­Նախ, Պու­տի­նի այս այ­ցի ա­ռանց­քա­յին փաս­տաթղ­թերց մեկն էր եր­կու ա­ռաջ­նորդ­նե­րի կող­մից ստո­րագր­ված` «Բազ­մաբ­եւեռ աշ­խար­հի եւ նոր տե­սա­կի մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հաս­տատ­ման մա­սին» հռչա­կա­գի­րը: Թե ինչ է այն ի­րենից ներ­կա­յաց­նում, դեռ հաս­կա­նալ է պետք: Բայց միայն ան­վա­նու­մը շատ բան է հու­շում. բազ­մա­բե­ւեռ աշ­խարհ աս­վածն այն հաս­կա­ցութ­յունն է, ո­րը նշա­նա­կում է ա­մե­րիկ­յան հե­գե­մո­նիա­յի վերջ­նա­կան մեր­ժում: Սա նույ­նիսկ ոչ թե մար­տահ­րա­վեր, այլ, առ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րից ել­նե­լով, ա­ռա­ջարկ է ԱՄՆ­–ին` նոր «Պոտս­դա­մի կոն­ֆե­րանս» անց­կաց­նե­լու մա­սին: Այն է` ինք­նա­կամ հրա­ժար­վել հե­գե­մո­նիա­յից եւ միա­նալ բազ­մա­բե­ւեռ աշ­խար­հի սկզբուն­քին:

­Միա­ժա­մա­նակ փոր­ձա­գետ­նե­րը շատ կա­րե­ւոր են հա­մա­րում հատ­կա­պես է­ներ­գե­տիկ ո­լոր­տում ռուս–­չի­նա­կան հա­րա­բե­րութ­յու­նն­երի ան­նա­խա­դեպ խո­րաց­ման մա­սին ծրագ­րե­րը: Այ­սինքն, դրա­նով կա­րող է էա­պես մե­ծաց­վել Ռու­սաս­տա­նի կող­մի Չի­նաս­տա­նին վա­ճառ­վող է­ներ­գա­կիր­նե­րի ծա­վալ­նե­րը, ո­րը կնվա­զեց­նի եր­կու­սի կախ­վա­ծութ­յու­նը հա­մաշ­խար­հա­յին շու­կա­նե­րից, գնա­յին տա­տա­նում­նե­րից: Սա եւս ԱՄՆ­–ի հա­մար լուրջ խնդիր է: Նախ, այս­պի­սով է­ներ­գա­ռե­սուրս­նե­րի հեր­թա­կան պատ­կա­ռե­լի քա­նա­կութ­յու­նը դուրս կգա «նավ­թա­դո­լար» հաս­կա­ցութ­յան ազ­դե­ցութ­յու­նից. ռուս–­չի­նա­կան ա­ռեւ­տու­րը նրանց սե­փա­կան ար­ժույթ­նե­րով է: Երկ­րոր­դը, դա ԱՄՆ–ն կզրկի Չի­նաս­տա­նի վրա է­ներ­գե­տիկ հոս­քե­րը փա­կե­լու մի­ջո­ցով տնտե­սա­կան ճնշում­նե­րի հնա­րա­վո­րութ­յու­նից: Ու չմո­ռա­նանք, որ հենց նման ճնշումն է հա­մար­վում Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մի հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րից մե­կը: Եվ այն, որ Թ­րամփն իր պե­կին­յան այ­ցի ժա­մա­նակ Չի­նաս­տա­նին ա­ռա­ջար­կում էր ԱՄՆ­–ից նավթ ու գազ գնել, իր հեր­թին է հիմ­նա­վո­րում, որ Ռու­սաս­տա­նից է­ներ­գա­ռե­սուրս­նե­րի մա­տա­կա­րա­րում­նե­րի ա­վե­լա­ցու­մը Վա­շինգ­տո­նի հա­մար առն­վազն ցան­կա­լի չէ:

Այս­պի­սով, կան նաեւ մի շարք այլ է­պի­զոդ­ներ, ո­րոնք Թ­րամ­փի հա­մար առն­վազն ան­ցան­կա­լի են դարձ­նում­ Պու­տի­նի այս այ­ցը: Ընդ­հան­րա­կան ի­մաս­տով, թրամփ­յան ռազ­մա­վա­րութ­յան հիմ­նա­կան բա­ղադ­րիչ­նե­րից էր ռուս–­չի­նա­կան կա­պե­րի մաք­սի­մալ թու­լա­ցու­մը: Բայց Պու­տի­նի այ­ցը միտ­ված է հա­կա­ռակ է­ֆեկ­տին` հա­րա­բե­րութ­յուն­նե­րի էլ ա­վե­լի խո­րաց­մա­նը, այ­սինքն, Թ­րամ­փի ռազ­մա­վա­րութ­յունն այս ուղ­ղութ­յամբ գործ­նա­կա­նում կա­րե­լի է ձա­խող­ված հա­մա­րել:

­Սա­կայն այս ի­րա­վի­ճա­կը Թ­րամ­փի հա­մար ա­մե­նե­ւին էլ փա­կու­ղի չէ: Նա ակն­հայ­տո­րեն կա­րող է միա­նալ ռուս–­չի­նա­կան այս հա­մա­կար­գին, ո­րի բա­ղադ­րիչ­նե­րից է նաեւ Մոսկ­վա­յից հնչած տա­րաբ­նույթ ա­ռա­ջարկ­նե­րը: Այդ թվում` ռե­սուր­սա­յին ո­լորտ­նե­րում, ընդ­հուպ` «Հ­յու­սի­սա­յին հոսք» գա­զա­տա­րում ԱՄՆ­–ի հետ հա­մա­տեղ մասշ­տա­բա­յին ծրագ­րե­րի մա­սին: Ընդ ո­րում, Թ­րամ­փի հա­մար շա­հագրգ­ռող գոր­ծոն կա­րող է դառ­նալ, որ այս ամ­բող­ջա­կան մե­խա­նիզ­մը հիմ­նա­կան թի­րա­խում տես­նում է ոչ թե ԱՄՆ­–ին կամ Թ­րամ­փին, որ Թ­րամ­փի գլխա­վոր հա­կա­ռա­կորդ­նե­րին` գլո­բա­լիս­տա­կան աշ­խար­հը: Հա­մե­նայն­դեպս, փաս­տը, որ ներ­կա փու­լում գլո­բա­լիստ­նե­րը ծայ­րա­հե­ղո­րեն սրում են Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յու­նն­երը, հենց այդ մա­սին է ակ­նար­կում:

­Բա­նը հա­սել է նրան, որ Լիտ­վան բա­ցա­հայտ կո­չեր է հնչեց­նում ՆԱՏՕ­–ին` հար­ձակ­վել Կա­լի­նինգ­րա­դի մար­զի վրա: Այս պա­հին խո­սակ­ցութ­յու­ններ կան, որ ուկ­րաի­նա­կան ու­ժե­րը կա­րող են հենց Լատ­վիա­յի տա­րած­քից ա­նօ­դա­չու­ներ ար­ձա­կել Ռու­սաս­տա­նի վրա: Նույն­քան հա­մառ խո­սակ­ցութ­յուն­ներ են շրջա­նառ­վում Մերձդ­նեստ­րի վրա մոլ­դո­վա­–ուկ­րաի­նա­կան հա­մա­տեղ հար­ձակ­ման ծրագ­րե­րի մա­սին եւ այլն: Վեր­ջա­պես այն, որ ողջ Եվ­րո­պան զբաղ­ված է ուկ­րաի­նա­կա­նի ան­վան տակ ռուս­նե­րին հար­վա­ծող զեն­քե­րի ար­տադ­րութ­յամբ, ար­դեն իսկ փոր­ձա­գի­տա­կան հար­թակ­նե­րում հա­մո­զիչ է դարձ­րել այն, որ. «Ռու­սաս­տա­նը ներ­կա­յումս պա­տե­րազ­մի մեջ է Եվ­րո­պա­յի հետ»:

­Մոսկ­վա­յի պա­տաս­խա­նը ե­րեկ մեկ­նար­կած ռազ­մա­վա­րա­կան հրթի­ռա­յին ու­ժերի, Խա­ղա­ղօվ­կիա­նոս­յան եւ Հ­յու­սի­սա­յին նա­վա­տոր­մե­րի մաս­նակ­ցութ­յամբ մի­ջու­կա­յին զո­րա­վար­ժանք­նե­րի տես­քով էր, այդ թվում` Բե­լա­ռու­սի մաս­նակ­ցութ­յամբ: Դ­րան էլ, հի­շեց­նենք, նա­խոր­դեց ռու­սա­կան նո­րա­գույն հրթի­ռա­յին հա­մա­կար­գե­րի ցու­ցադ­րու­մը: Որ­քա­նո՞վ սա եվ­րո­պա­կան «տաք գլուխ­նե­րը» կհո­վաց­նի, դեռ կտես­նենք: Սա­կայն այս ի­րա­վի­ճա­կը Թ­րամ­փի հա­մար էլ է հար­մար` գլո­բա­լիստ­նե­րի խնդրից ա­զատ­վե­լու հա­մար:

­Մեկ բան հաս­տատ է. աշ­խար­հի մասշ­տա­բով սկսվեց մի փուլ, ո­րը կար­ճա­ժամ­կետ հե­ռան­կա­րում պետք է տա­նի կա՛մ նոր աշ­խար­հա­կար­գի ստեղծ­ման` ե­րեք ա­ռա­ջա­տար ու­ժե­րի գլխա­վո­րութ­յամբ, կա՛մ չա­փա­զանց ռեալ է դառ­նա­լու մի­ջու­կա­յին բա­խու­մը: Պու­տի­նի չինա­կան այ­ցը ե­կավ հու­շե­լու, որ ա­ռա­ջին տար­բե­րա­կի հա­մար մնում է միայն Թ­րամ­փի հա­մա­ձայ­նութ­յու­նը:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67269 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում