Հնարավո՞ր է Իրան–ԱՄՆ պայմանավորված պատերազմը

Վերլուծություն

Ինչ­պես եւ ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի մեկ­նար­կի շե­մին, հի­մա եւս նույն կար­գի խո­սակ­ցութ­յուն–քն­նար­կում­ներ են ակ­տի­վո­րեն պտտվում: Թե­ման սա է` կհար­վա­ծի՞ (կվերսկ­սի՞) Թ­րամ­փը Ի­րա­նին, թե` ոչ: Վա­ղը կհար­վա­ծի, մյուս օ­րը կհար­վա­ծի, այս շա­բաթ կհար­վա­ծի եւ այլն. «հույժ հա­վաս­տի» աղբ­յուր­նե­րի վրա հիմն­ված` նման վար­կած­նե­րի պա­կաս չկա: Քիչ չեն նաեւ հա­կա­ռակ պնդում­ները, թե Թ­րամ­փը երկ­րորդ ան­գամ նույն փո­սը չի մտնի:

ԿԼԻՆԻ՞ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ

Ան­ձամբ Թ­րամ­փը, ա­սենք նաեւ Ի­րա­նը եւս ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցում են այդ քննար­կում­նե­րին` էլ ա­վե­լի խճճված դարձ­նե­լով ի­րա­վի­ճա­կը: Նա­խօ­րեին Թ­րամ­փը նույ­նիսկ հայ­տա­րա­րեց` պատ­րաստ­վում էի վերսկ­սել հար­ված­նե­րը, բայց ա­րա­բա­կան երկր­նե­րը խնդրե­ցին, եւ մի քա­նի օ­րով հե­տաձ­գում եմ: Սա­կայն զոր­քե­րը պատ­րաստ են ա­մեն պահ անց­նել հար­ձակ­ման: Ի­րա­նա­կան ա­մե­նա­տար­բեր աղբ­յուր­նե­րը եւս վստահ են, որ պա­տե­րազ­մը, միան­շա­նակ, կվերսկս­վի:

Եվ ի­րա­կա­նում էլ, տրա­մա­բա­նո­րեն պա­տե­րազ­մի վերսկս­ման հա­վա­նա­կա­նութ­յան մա­սին փաս­տարկ­նե­րը գե­րիշ­խող են դար­ձել: Ի­մաս­տը հե­տեւ­յա­լն է: Չի­նաս­տան կա­տա­րած Թ­րամ­փի այ­ցը նրան ցույց տվեց, որ Պե­կի­նից Ի­րա­նի հար­ցով օգ­նութ­յուն պետք չէ սպա­սել: Ա­վե­լին, ի­րա­նա­կան այդ­պես էլ չլուծ­ված թե­ման Չի­նաս­տա­նի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րում մշտա­պես կախ­ված մնաց Թ­րամ­փի գլխին` էա­պես թու­լաց­նե­լով նրա դիր­քե­րը: Իմ­աս­տը սա է. Պե­կի­նը նրան ցույց տվեց, որ ե­թե չի կա­րո­ղա­նում լու­ծել Ի­րա­նի խնդի­րը, ա­պա պետք է Չի­նաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում ի­րեն դրսե­ւո­րի հենց ԱՄՆ­–ի այդ պո­տենց­իա­լից ել­նե­լով: Այ­սինքն, ոչ թե ա­ռաջ­վա ա­նա­ռար­կե­լի հե­գե­մոնն է, այլ հի­մա ու­նի մո­տա­վո­րա­պես Չի­նաս­տա­նին հա­վա­սար դիր­քեր, ե­թե ոչ ա­վե­լի նվազ: Ու­րեմն, թող Թ­րամ­փը բա­րի լի­նի Պե­կի­նին պա­հանջ­ներ ներ­կա­յաց­նել եւ ակն­կա­լիք­ներ ու­նե­նալ հենց այդ դիր­քե­րին հա­մա­պա­տաս­խան: Դ­րա­ն էլ գու­մար­վեց փաս­տը, որ գլո­բա­լիս­տա­կան քա­րոզ­չա­մե­քե­նան սկսեց մո­տա­վո­րա­պես այս­պես, այն է` պար­տվո­ղա­կան ներ­կա­յաց­նել պե­կին­յան այդ «մե­նա­մար­տը»: Ու այս ամ­բողջ թե­ման տա­նում է հի­շա­տակ­ված մտքին, բայց ար­դեն գլո­բալ ի­մաս­տով. Թ­րամ­փը պետք է ի­րեն ա­վե­լի հա­մեստ եւ նե­րկա­յիս թու­լա­ցած դիր­քե­րին հա­մա­հունչ պա­հի ոչ թե միայն Չի­նաս­տա­նի հան­դեպ, այլ` առ­հա­սա­րակ ա­մե­նուր, սկսած նե­րա­մե­րիկ­յան հար­թա­կից, վեր­ջաց­րած Եվ­րո­պա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րով: Բա­նն այն է, որ ար­դեն ան­գամ Զե­լենս­կին է հանդգ­նում ինչ­–որ մե­ղադ­րանք­ներ հնչեց­նել Վա­շինգ­տո­նի հաս­ցեին, թե գի­տեք ինչ կա, ԱՄՆ–ն օգ­նել է, որ ռուս­նե­րը Ղ­րի­մից ցո­րեն ար­տա­հա­նեն:

Որ այս բարդ ի­րա­վի­ճա­կը Թ­րամ­փի շուրջ ձե­ւա­վոր­վեց, ա­վե­լի կոնկ­րետ իր գա­գաթ­նա­կե­տին հա­սավ Ի­րա­նում հա­ջո­ղութ­յան չհաս­նե­լու արդ­յուն­քում, դա հաս­կա­նա­լի է: Հաս­կա­նա­լի է նաեւ, որ գլո­բա­լիստ­նե­րը կակ­տի­վաց­նեն ի­րենց ներ­կա­յիս ճնշում­նե­րը, ին­չը Թ­րամ­փի հա­մար բազ­մա­պատ­կում է աշ­նա­նը սպաս­վող ընտ­րութ­յուն­նե­րում Կոնգ­րե­սում մե­ծա­մաս­նութ­յուն պա­հե­լու հետ կապ­ված խնդիր­նե­րը: Իսկ մե­ծա­մաս­նութ­յուն կորց­նե­լը նրան խոս­տա­նում է հե­տա­գա պար­տութ­յուն­նե­րի նո­րա­նոր շա­րան­ներ: Օ­րի­նակ. ներ­կա փու­լում դե­մոկ­րատ­նե­րը քա­նիցս օ­րա­կարգ բե­րե­ցին Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մը կանգ­նեց­նե­լու պա­հան­ջով օ­րի­նա­գիծ: Բ­նա­կա­նա­բար, դրանք բո­լո­րը մերժ­վե­ցին: Բայց այն պա­հից, երբ Թ­րամ­փը կորց­նի մե­ծա­մաս­նութ­յու­նը, ոչ թե միայն Ի­րա­նի հար­ցով, այլ ցան­կա­ցած ուղ­ղութ­յամբ Կոնգ­րե­սը` դե­մոկ­րատ­նե­րը կա­րող են տոր­պե­դա­հա­րել Թ­րամ­փի ցան­կա­ցած գոր­ծո­ղութ­յուն: Ընդ ո­րում, Պե­կի­նը թեեւ փոր­ձեց մեղ­մել Թ­րամ­փի նման նե­րա­մե­րիկ­յան վի­ճա­կը` ո­րոշ կար­ճա­ժամ­կետ է­ֆեկ­տով տնտե­սա­կան պայ­մա­նագ­րեր կնքե­լով: Բայց դա ինչ­–որ ա­ռանձ­նա­կի օ­գուտ Թ­րամ­փին չի տա­լիս. նրա վի­ճա­կը կա­րող է փո­խել, ա­ռա­ջին հեր­թին, Ի­րա­նում գո­նե հաղ­թա­նա­կի նշույլ ու­նե­ցող հան­գու­ցա­լու­ծու­մը: Միայն թե Թեհ­րա­նը ո­րե­ւէ զիջ­ման գնալ չի պատ­րաստ­վում, թե­րեւս նաեւ հաս­կա­նա­լով այն թույլ ընդ­հան­րա­կան դիր­քե­րը, ո­րում հայտն­վել է Թ­րամ­փը: Ու վեր­ջի­նիս հա­մար, ըստ այդմ, միակ տար­բե­րակ է սկսում դառ­նալ պա­տե­րազ­մի վերսկ­սու­մը:

ԹՐԱՄՓԸ ՉՈՒՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՐԱՇԽԻՔ

­Միայն թե ինչ­պես պա­տե­րազ­մից ա­ռաջ, այն­պես էլ ներ­կա փու­լում ամ­բողջ հարցն այն չէ, թե ինչ է ու­զում Թ­րամ­փը, այլ այն, թե ին­չի կա­րող է հաս­նել: Ե­թե ու­նե­նար գո­նե «նվա­զա­գույն հաշ­վով» հաղ­թա­նա­կի հնա­րա­վո­րութ­յուն, հաս­տատ այս զի­նա­դա­դա­րին չէր գնա: Զի­նա­դա­դա­րից հե­տո ինչ­–որ բան փոխ­վե՞լ է, ո­րը կտրուկ կամ­րաց­ներ ա­մե­րիկ­յան ու­ժե­րի վի­ճա­կը: Ի­հար­կե, մեծ ծա­վալ­նե­րով զենք–­զի­նամ­թերք ԱՄՆ–ն տե­ղա­փո­խել է ի­րա­նա­կան ուղ­ղութ­յուն: Բե­րել է նաեւ ցա­մա­քա­յին ո­րոշ ստո­րա­բա­ժա­նում­ներ, այդ թվում` ա­մե­նաէ­լի­տար զո­րա­միա­վո­րում­նե­րից: Աշ­խա­տանք­ներ են տար­վել նաեւ ա­րա­բա­կան ո­րոշ երկր­նե­րի հետ: Քր­դե­րը մի­գու­ցե այս ան­գամ ա­վե­լի ակ­տիվ լի­նեն: Ի­րա­նում վտանգ են տես­նում, որ հար­ված­ներ կա­րող են ստա­նալ նաեւ հյու­սի­սա­յին թե­ւից` Ադր­բե­ջա­նից եւ այլն:

­Բայց մյուս կող­մից Ի­րանն էլ այս դա­դարն ակ­տի­վո­րեն օգ­տա­գոր­ծում էր: Քիչ չեն հա­ղոր­դում­նե­րը, որ կա­րո­ղա­ցել են վե­րա­կանգ­նել պա­տե­րազ­մի ժա­մա­նակ օգ­տա­գործ­ված ռազ­մա­կան պո­տենց­իա­լը: Ցա­մա­քա­յին ու­ժե­րը, ո­րոնք հիմ­նա­կա­նում օ­դա­յին բա­խում­նե­րից բաղ­կա­ցած նա­խորդ փու­լում պա­րապ էին մնա­ցել, ի­րենց պո­տենց­իա­լը չէին էլ օգ­տա­գոր­ծել: Ա­վե­լին, հի­մա ու­նեն կա­մա­վո­րա­կան­նե­րի մի այն­պի­սի հե­ղեղ, ո­րը կա­րող է պետք ե­ղած ժա­մա­նակ ցա­մա­քա­յին ու­ժե­րի թվա­կազ­մը հասց­նել 5–10 մի­լիո­նի: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը. ի­րա­նա­կան կող­մը հաս­տատ ու­սում­նա­սի­րել է պա­տե­րազ­մի ա­ռա­ջին փու­լում իր տակ­տի­կա­կան թե­րութ­յու­ննե­րը, նաեւ հա­կա­ռա­կոր­դի ա­ռա­վե­լութ­յուն­նե­րը: Էա­պես չե­զո­քաց­րել է երկ­րի ներ­սում տա­րած­ված լրտե­սա­կան ցան­ցը: Ու­նեն նոր հար­վա­ծա­յին սխե­մա­ներ, այդ թվում, Հոր­մու­զի նե­ղու­ցով անց­նող ին­տեր­նե­տա­յին կա­բել­ներն ար­գե­լա­փա­կե­լու տես­քով: Վեր­ջա­պես, Ի­րանն ի­րեն զգում է, որ­պես հաղ­թող` դրա­նից բխող բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ա­ռա­վե­լութ­յուն­նե­րով հան­դերձ:

­Կարճ ա­սած, ե­թե Թ­րամ­փի հա­մար նոր պա­տե­րազ­մը հնա­րա­վոր է, որ ընդ­հա­նուր ի­րա­վի­ճա­կում բե­կում մտցնե­լու մեծ հա­վա­նա­կա­նութ­յուն ստա­ցած ուղ­ղութ­յուն է, ա­պա մեկ է` կա շատ խո­շոր հար­ցա­կան: Իսկ նա ե­րաշ­խիք­ներ ու­նի՞, որ կկա­րո­ղա­նա ծնկի բե­րել Ի­րա­նին: Այն ի­մաս­տով, որ ե­թե այս ան­գամ էլ ձա­խող­վի, ա­պա դա դառ­նա­լու է ոչ միայն Թ­րամ­փի կա­րիե­րա­յի, այլ` առն­վազն Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ա­մե­րիկ­յան ան­գամ ոչ թե հե­գե­մո­նիա­յի, այլ ներ­կա­յութ­յան վերջ­նա­կե­տը: Ըստ այդմ, քննարկ­վող տար­բե­րակ­նե­րից է մին­չեւ իսկ մի­ջու­կա­յին զեն­քի օգ­տա­գոր­ծու­մը: Միայն թե ան­գամ սա ո­րե­ւէ բան չի ե­րաշ­խա­վո­րում. Ի­րա­նը «կի­սա­պաշ­տո­նա­պես» սպառ­նում է հասց­նել պա­տաս­խան մի­ջու­կա­յին հար­ված: Ին­չո՞վ, երբ այս պա­տե­րազ­մի պաշ­տո­նա­կան հիմ­քը հենց մի­ջու­կա­յին զեն­քի թե­ման է: Չ­նա­յած, այս դեպ­քում ար­դեն դա էլ էա­կան չէ. ե­րաշխ­իք­ներ, որ Ի­րա­նը մի­ջու­կա­յին պա­տաս­խան հար­ված չի հասց­նի, հա­զիվ թե Վա­շինգ­տո­նը եւ Թել Ա­վիվն ու­նե­նան:

ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՑՈՒԳՑՎԱՆԳ

Այս ա­մե­նը, ի­հար­կե, պա­տե­րազ­մի վերսկս­ման դեմ փաս­տարկ­ներ են եւ շատ լուրջ փաս­տարկ­ներ: Սա­կայն կա եւս մեկ նյո­ւանս, որն օ­րա­կար­գից հա­նել հնա­րա­վոր չէ: Այն է. սա այն դեպքն է, երբ նաեւ բա­նակ­ցութ­յուն­նե­րով արդ­յուն­քի հաս­նելն ար­դեն դար­ձել է շատ քիչ հա­վա­նա­կան: Ի­րանն ու­նի իր հստակ գի­ծը, ո­րից հետ կանգ­նե­լը կըն­կալ­վի որ­պես պար­տութ­յուն: Նույ­նը կա­րե­լի է ա­սել ԱՄՆ­–ի մա­սին: Ու հնա­րա­վոր չե­ղավ կող­մե­րի` 180 աս­տի­ճա­նով տար­բեր­վող մո­տե­ցում­ներն այն­պես եւ այն­քան ի­րար մո­տեց­նել, որ եր­կուսն էլ կա­րո­ղա­նան որ­պես «հաղ­թող» ստո­րագ­րել խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը:

Այ­սինքն, մի կող­մից` բա­նակ­ցա­յին խո­րը փա­կու­ղին է, մյուս կող­մից` ռազ­մա­կան ոչ պա­կաս խո­րը փա­կու­ղին: Կա նման տեր­մին` «երկ­կող­մա­նի ցուգց­վանգ». շախ­մա­տում այն շատ քիչ է հան­դի­պում, քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ` շատ ա­վե­լի քիչ: Ու նման է, որ հի­մա ի­րա­նա­–ա­մե­րիկ­յան հա­կա­մար­տութ­յու­նը հենց «երկ­կող­մա­նի ցուգց­վան­գի» է հա­սել. եր­կու­սին էլ պետք է հնա­րա­վո­րինս շուտ այս ի­րա­վի­ճա­կից դուրս գալ եւ եր­կու­սին էլ պետք է դուրս գալ հաղ­թո­ղի կեր­պա­րով: Ե­թե ա­վե­լի լայն նա­յենք, ի­րա­նա­կան հա­կա­մար­տութ­յան նման ա­րագ եւ եր­կու­սի «հաղ­թա­նա­կով», այն է` ու­ժե­ղա­ցած Ի­րան եւ մի փոքր թու­լա­ցած, բայց վերջ­նա­կա­նա­պես չպարտ­ված Թ­րամփ տար­բե­րա­կով ա­վար­տը լա­վա­գույն ելք է նաեւ Մոսկ­վա­յի եւ Պե­կի­նի հա­մար: Սա­կայն դա ա­մե­նա­վատ ելքն է Եվ­րո­պա­յի հա­մար:

­Կա­րող է պա­րա­դոք­սալ թվալ, սա­կայն նման ել­քի հնա­րա­վոր է հաս­նել, թե­րեւս, միայն պա­տե­րազ­մի վերսկս­ման դեպ­քում: Այ­սինքն, այն դիր­քը, որ­տեղ պա­տե­րազ­մը կանգ ա­ռավ, բա­նակ­ցութ­յուն­նե­րով հա­կա­մար­տութ­յունն ա­վար­տե­լու հնա­րա­վո­րութ­յուն գո­նե այս պա­հին չի տա­լիս: Պետք է մի փոքր փո­խել ստա­տուս–ք­վոն, ո­րի տե­սա­նե­լի տար­բե­րա­կը կա­րող է «պայ­մա­նա­վոր­ված պա­տե­րազ­մի» սխե­ման լի­նել:

Թ­րամ­փի պե­կին­յան այ­ցի կու­լո­ւար­նե­րում, ա­վե­լի կոնկ­րետ` Թ­րամ­փի եւ Սիի ա­ռանձ­նազ­րույց­նե­րում նման սխե­մա քննարկ­վե՞լ է, ի­հար­կե, հնա­րա­վոր չէ ա­սել: Բայց այն, որ պե­կին­յան այ­ցից հե­տո ինչ­պես ա­մե­րիկ­յան, այն­պես էլ ի­րա­նա­կան կող­մը մաս­նա­վո­րա­պես բա­նակ­ցա­յին ա­ռա­ջար­կութ­յուն­նե­րի փո­խա­նակ­ման ժա­մա­նակ սկսել են ի­րար ծայ­րա­հեղ ան­հան­դուր­ժո­ղա­կան, դի­մա­ցի­նի հա­մար միան­գա­մայն ա­նըն­դու­նե­լի տար­բե­րակ­ներ ա­ռա­ջադ­րել, այն տպա­վո­րութ­յունն է ա­ռա­ջաց­նում, որ եր­կուսն էլ սկսել են նա­խընտ­րել ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րին վե­րա­դառ­նա­լը:

Տես նաեւ https://t.me/iravunk/67268 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում