Ամենրիկյան բարձրաստիճան հրամանտարության գլխին կախված է մնում Մինաբի տարրական դպրոցի երեխաների սպանությունը
ՄիջազգայինԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հրամանատար, ծովակալ Բրեդ Քուփերը Կոնգրեսի լսումների ժամանակ ստիպված է եղել պատասխանել Մինաբի դպրոցի վրա ամերիկյան ուժերի հարվածի մասին հարցին: Հիշեցնենք. դպրոցում զոհվել է ավելի քան 170 երեխա:
«Միացյալ Նահանգները միտումնավոր չի թիրախավորում քաղաքացիական անձանց: Իրանի ժողովուրդը նույնպես մեր թշնամին չէ: Այս դեպքում թշնամին ԻՀՊԿ-ն է: Հետաքննությունը շարունակվում է: Սա բարդ հետաքննություն է: Դպրոցն ինքնին գտնվում է ԻՀՊԿ-ի գործող թևավոր հրթիռային բազայի վրա, ուստի իրավիճակը շատ ավելի բարդ է, քան սովորական հարվածը: Հետաքննության ավարտից հետո ես լիովին հանձնառու եմ թափանցիկությանը: Որպես ռազմական առաջնորդներ՝ մենք գործում ենք զինված հակամարտության օրենքներին և մեր սահմանադրական պարտավորություններին համապատասխան, և հենց դա էլ մենք արեցինք»,- ասում է ծովակալը:
Այլ պատասխան չէր լինի. ընդունել, որ դիտավորյալ հարվածել են տարրական դպրոցին, այն էլ` դասավանդման ժամանակ, դա կնշանակեր սեփական ձեռքով օղախը վզին գցել: Ամեն դեպքում, դա ռազմական հանցագործություն է, որի անմիջական պատասխանատուներից է ամերիկյան ուժերի հրամանատարությունը եւ անձամբ` ծովակալ Քուփերը: Ու երբ այս թեման առաջ է գալիս ամերիկյան բարձր հարթակներում, դա լուրջ ահազանգ է նաեւ Թրամփի համար:
Ամեն դեպքում, Իրանը շտապել է պատասխանել` ծովակալ Բրեդ Քուփերին մեղադրելով ստախոսության մեջ: Այսինքն, որ դա ընդամենը սովորական դպրոց էր, այլ ոչ թե «ԻՀՊԿ-ի գործող թևավոր հրթիռային բազա», որի մասին ԱՄՆ-ն որեւէ ապացույց չի ներկայացրել:
Ամեն դեպքում, երբ ամերիկյան հրամանատարությունը դեպքից երկու ամիս անց դեռ խոսում է շարունակվող հետաքննությունից, դա արդեն մեղքն ընդունելու պես մի բան է:
Ի՞նչ այլ բան կարող եք ակնկալել ստախոս մանկասպաններից, որոնք խրված են հանցագործության մեջ:
Տես նաեւ https://t.me/iravunk/67260

