Փարաքարում հայրն ու որդիները ծեծել են 30-ամյա տղամարդու. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Պատահար

Մայիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այդ օրը ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում սուր կտրող-ծակող առարկայից հարվածներ ստացած տղամարդ է տեղափոխվել «Էջմիածին» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել մարզի քրեական ոստիկանները՝ քրեական վարչության պետ Երվանդ Նիկոյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։

 

Տեղում բժիշկները քրեական ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում և վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Արմավիրի մարզի քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Փարաքարի բնակիչ 30-ամյա Գարիկ Աղայանն է։

 

Քրեական ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 20:10-ի սահմաններում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի Րաֆֆու փողոցի 41 հասցեի հարևանությամբ բնակվող 21-ամյա Գարի Կշտաևի և հիվանդանոց տեղափոխված Գ. Աղայանի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գ. Կշտաևն իր մոտ եղած դանակով մի քանի հարվածներ է հասցրել Գ. Աղայանի մարմնի տարբեր մասերին։

 

Քրեական ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանությանը մասնակցություն են ունեցել նաև Գ. Կշտաևի հայրը՝ Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Արմեն Կշտաևը, Գ. Կշտաևի եղբայրը՝ Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Համիկ Կշտաևը։ Նշված անձինք քրեական ոստիկանների օպերատիվ տեղեկություններով հայտնաբերել և ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով մարմնական վնասվածք հասցնելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում