Դրանք արցախցիներ չեն, թեկուզ մեր բարբառով են խոսել.Բորիս Առուշանյանը «ահաբեկիչների» տեսանյութի մասին
Արցախցի հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանից հետաքրքրվել են համացանցում տարածվող դիմակավորված արցախի բարռառով անձանց մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ։
Շատերը այն կարծիքին են, որ սա արվում է արցախցիների նկատմամբ ատելությունը խորացնելու, հետագայում նաև իշխանության վերընտրվելու դեպքում ավելի մեծ ռեպրեսիաների ենթարկելու համար: Եվ ահա արցախցի գործչի մեկնաբանմամբ.
- Ստալինը ասել է " не говорите сделаю, делайте". Այսինքն պետք է ոչ թե հանրայնացնել այն , ինչ ուզում ես իրագործել, ասել դրա մասին, այլ ուղղակի իրագործել, առանց խոսելու։ Իմաստը սա է։ Ինչ մնում է դիմակավորված անձանց հետ կապված այս աղմուկին,ապա հնարավոր եմ համարում մի քանի տարբերակ։ Ինչ որ ուժերի կողմից կազմակերպված սադրանք, էլ ավելի շիկացնելու նախընտրական մթնոլորտը, կամ իշխանությունների կողմից կազմակերպված հակա -արցախյան կրքերը բորբոքելու նպատակով, կամ ինչ որ երիտասարդ պոռոտախոսների արարք( մեր հայերի մեջ պոռոտախոսները շատ են): Ցանկացած դեպքում, իմ կարծիքով, դրանք արցախցիներ չեն, թեկուզ մեր բարբառով են խոսել։ Ճիշտ կլինի շատ չկենտրոնանալ այդ սադրանքի վրա, թողնել, որ իրավապահները զբաղվեն ու բացահայտեն այդ մարդկանց։ Ես չեմ բացառում, որ իշխանությունները վերընտրվելու դեպքում արցախցիների հանդեպ գոյություն ունեցող այս ոչ արդարացի վերաբերմունքը էլ ավելի կխորացնեն։
- Ձեր հանդեպ սպառնալիքները կարո՞ղ են կապված լինել այս արշավի հետ։
- Իմ հանդեպ հնչած սպառնալիքները կապված են իմ հարցազրույցների հետ, իմ հնչեցրած տեսակետների հետ, թեպետ ես միշտ կոռեկտ եմ արտահայտվում, չեմ կոպտում որևե մեկին կամ վիրավորում։ Ճիշտն ասած իմ ամբողջ գործունեության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ ինձ սպառնում են հաշվեհարդարով։ Այստեղից կարելի է ենթադրել, որ միջադեպը կապված է ընտրությունների հետ։ Չեմ բացառում նաև ադրբեջանական տարբերակը...
- Ի՞նչ հետեւանքներով է հղի այս իրավիճակը։
- Այս իրավիճակը շատ վտանգավոր է, քանի որ կարող է հանգեցնել արհեստական բախումների կամ ճնշումների։ Որոշ ուժեր կարող են գնալ ավելի վտանգավոր սադրանքների։ Ես կոչ կանեի մեր արցախցիներին լինել զգոն, զուսպ և հավասարակշռված։

