«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայաստանը ցանկանում են քաղաքակիրթ ձեւով կուլ տալ՝ գրկեն, սիրեն, խեղդեն. Հովիկ Աղազարյան

Ներքաղաքական

Միասնական ազգային սահմանադրական կուսակցության (ՄԱՍԿ) նախագահ, ԱԺ պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ գնահատմամբ՝ ընդդիմությունը սկսել է մի քիչ վախվորած խոսել, հատկապես Ռուսաստանի մասին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է այս տարինների ընթացքում հակառուսական տրամադրություններ գեներացնել:

— Ու արդեն որոշակի շերտ կա, որ Ռուսաստանին է մեղադրում Արցախի կորստի հարցում: Ընդդիմադիր դաշտն ասում է, որ պետք է մի քանի երաշխավորներ լինեն Արցախի հարցում, օրինակ, Ռուսաստան, Իրան, ԱՄՆ: Այսինքն, այդ խնդիրն այնուամենայնիվ բարձրացնում են: Բայց Արցախի հարցը հո այսօր չի բարձրացված: Այն եղել է անցյալ դարից: Այն ժամանակ, երբ Թուրքիան, ի դեպ, առաջինը, ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, պետք է նկատենք, որ ճանաչել է այն հատվածի վրա, որտեղ եղել ենք Ռուսաստանի ազդեցության տակ: Ճանաչել է, որպեսզի մասնատի Ռուսաստանից ու կուլ տա: Հիմա այդ կուլ տալու մի քայլն արել է: Արցախը կուլ տվեցին, իսկ Հայաստանը ցանկանում են քաղաքակիրթ ձեւով կուլ տալ՝ գրկեն, սիրեն, խեղդեն: Ու երբ այդ խեղդողը մեզ դուր չգա, թողնենք գնանք Մոսկվա, Լոս Անջելես:

Հետեւաբար, մենք պետք է պատմությանը նայենք 30 տարվա կտրվածքով, որ մեր պատմական հայրենիքի մի փոքր հատվածի վրա ստեղծել ենք պետություն: Իսկ Արցախը կորցնելու համար մեղավոր ենք բոլորս: Մենք պետք է պահպանենք մեր երկիրը, հայրենիքը: Հիմա հարց՝ արդյոք այս իշխանությունների քաղաքականությունը տանում է դրան, կարծում եմ՝ ոչ:

Այս առումով ըննդիմադիր ուժերի զգուշավոր մարտավարությունն Արցախի հարցի վերաբերյալ համարում եմ ճիշտ, քանի որ նրանք հավակնում են դառնալ իշխանություն: Իսկ իշխանությունը չպետք է այդ հարցը դարձնի օրակարգային: Իշխանությունը չպետք է խանգարի Արցախի ժողովրդին՝ ծրագրային համակարգի գործում: Իշխանությունը չպիտի խանգարի եկեղեցուն կրկին այդ հարցում եւ ՀԿ-ներին: Եղել է ցեղասպանություն, եւ այդ հարցը միայն մեր խնդիրը չէ, այլ` Եվրոպայի, Ռուսաստանի եւ աշխարհի խնդիրն է: Այսինքն՝ սա միջազգային հարց է:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան