Սպերցյանը` «Մարսելի» հետաքրքրության մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը «О, родной футбол!» YouTube-յան ալիքին տված հարցազրույցում անդրադարձել է ֆրանսիական «Մարսելի» կողմից իր նկատմամբ հնարավոր հետաքրքրության մասին շրջանառվող լուրերին, ինչպես նաև խոսել եվրոպական ակումբ տեղափոխվելու իր հեռանկարների մասին։
«Մարսելում հայկական մեծ սփյուռք կա (ժպտում է)։ Իրականում ես տեղյակ չեմ, առաջին անգամ եմ լսում այդ մասին։ Իրականում ես պայմանագրիս ժամկետը երկարաձգել եմ դեռ նախորդ մրցաշրջանում, պարզապես այդ մասին չէր բարձրաձայնվել։ Ինչ վերաբերում է տեղափոխությանը, ապա մտքերս նույնն են։ Ես, իհարկե, ցանկանում եմ ուժերս փորձել Եվրոպայում, բայց կտեսնենք, թե ինչպես կստացվի։ Եթե լինի լավ առաջարկ, կնստենք ու կբանակցենք»։

