Պոկրովսկի հյուսիսային թեւում ուկրաինական ուժերը հայտնվել են շրջապատման մեջ
ՄիջազգայինՊոկրովսկի հյուսիսային թեւում ուկրաինական ուժերը հայտնվել են շրջապատման մեջ։
Դա է պնդում Ուկրաինայի զինված ուժերի 7-րդ օդադեսանտային գրոհային կորպուսի կապի պետ Վլադիմիր Պոլևոյը։
«Այս յուրահատուկ գրպանը, որը մենք տեսնում ենք DeepState քարտեզի վրա,... Այսպիսով, մեր ուժերը նոսրանում են, և մեր ուժերը այլևս չեն աճում։ Եվ այս գրպանը որոշ չափով ավելի ու ավելի է նմանվում ծուղակի, քանի որ այն դառնում է մոխրագույն գոտի։
Այնտեղ արդեն կան ռուսական ստորաբաժանումներ, որոնք ներթափանցում են Պոկրովսկից ավելի հյուսիս։ Սա ամբողջությամբ ռուսական անօդաչուների սպանդի գոտի է, ինչը նշանակում է, որ ռուս անօդաչուների օպերատորները գտնվում են Պոկրովսկից հյուսիս գտնվող բնակավայրում. նրանք հիանալի վերահսկողություն ունեն բոլոր մոտեցումների նկատմամբ։ Եվ այնտեղ մնալը գնալով դժվարանում է», - ասել է Պոլևոյը։
Ներկա պահին ռուսական գրոհային խմբերը սկսում են մտնել Պոկրովսկից հյուսիս գտնվող Շևչենկո բնակավայր։ Դեպի Շեվչենկո հարձակում է զարգանում նաեւ արեւելքից` Ռոդինսկոեի հյուսիսային գոտուց: Իսկ դա նշանակում է, որ բուն Ռոդինսկոեի հատվածում գտնվող ուկրաինական բավականին խոշոր ուժերն արդեն այս պահին են օպերատիվ շրջապատման մեջ, որը վերածվում է ֆիզիկականի:

