Ինչո՞ւ են լռում Արցախի ԱԺ որոշ պատգամավորներ. Հակոբյան

Ներքաղաքական

Նախընտրական այս շրջանում շատերի մոտ հարց է ծագում՝ ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժից  որո՞նք են իրենց նախընտրական ծրագրերում անդրադարձել արցախյան հիմնախնդրին, ինչպիսի՞ լուծում են առաջարկում: Ցավոք, ոչ մի հստակեցում եւ կոնկրետ դիրքորոշում չի նկատվում: Ընդ որում՝ այս հարցում նկատվում է նաեւ պասիվություն հենց Արցախի ԱԺ որոշ պատգամավորների կողմից: Թե ինչով է պայմանավորված նրանց լռությունը եւ կաշկանդվածությունը, «Իրավունք»-ը փորձեց ճշտել Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ, որը բացառությունների շարքում է:

— Իհարկե, իրավացի դիտարկում եք անում: Հարցի պատասխանի համար մի փոքր պատմական էքսկուրս անենք եւ գնանք 2019-ի վերջերից մինչ 2020-ի սկզբները, երբ Արցախում նախընտրական ակտիվ շրջան էր: Արցախի համար բացառիկ կերպով ունեինք 14 նախագահի թեկնածու եւ բազում քաղաքական ուժեր: Մենք այն ժամանակ միակ ուժն էինք, ովքեր խոսում էին վտանգների մասին՝ հայտարարելով Հայաստանում իշխանազավթման մասին:

Ցավոք, շատ-շատերն այս իշխանության ազդեցության տակ էին, եւ դրանով պայմանավորված` խորհրդարան մտան այնպիսի ուժեր` ձեւավորված այնպիսի անձանցով, որոնք չունեին կամ շատ քչերի մոտ կար պատգամավորական առաքելության գիտակցումը: Եվ այս սարսափելի տեղահանումը ցույց տվեց, որ, իրոք, մենք շատ քիչ մարդկանց մասին կարող ենք խոսել, որոնց մոտ կար գիտակցում՝ Արցախում պատգամավոր լինելու, որ դա առաքելություն է եւ ոչ ցուփ ու շվայտ կյանք: Բազմիցս ասել եմ եւ կկրկնեմ՝ որոշների մոտ տեղահանումից հետո ոչինչ չի փոխվել:  Իրենց համար ընդամենը փոխվել է բնակավայրը: Եվ այդ բնակավայրի տեղափոխման պայմաններում շատ-շատերը համարում են, որ հաջողված է եղել այդ տեղափոխությունը, որովհետեւ իրենց կյանքը ավելի է լավացել: Բնական է, նման  մտածողություն ունեցողներն ավելի շատ իշխանության եւ իշխանական արբանյակների շուրջն են պտտվում: Իհարկե, դրանով պայմանավորված` նրանց նյութականը լավացել է:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում