«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը

«Անկախ դիտորդ» դաշինքը մտահոգություն է հայտնել Արաբկիրում նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո Արթուր Օսիպյանի ձերբակալության առնչությամբ։ Դաշինքը հայտարարում է, որ իրավապահների արձագանքը եղել է առերևույթ անհամաչափ և ընտրողական՝ պահանջելով վերանայել Օսիպյանի նկատմամբ կիրառված ազատության սահմանափակումը և իրավական գնահատական տալ միջադեպի բոլոր մասնակիցների գործողություններին։

«Մենք մտահոգությամբ ենք արձանագրում Երևանի Արաբկիր վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ իրավապահ մարմինների արձագանքը և դրա շրջանակում իրականացված ձերբակալման գործընթացը։ Հանրային տարածված տեսանյութերից և հրապարակումներից հետևում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացի Արթուր Օսիպյանի միջև տեղի ունեցած բանավոր վիճաբանությունից հետո վերջինս ձերբակալվել է խուլիգանություն կատարելու կասկածանքով։

Առկա նյութերի համաձայն՝ Արթուր Օսիպյանը վարչապետին ուղղել է քաղաքական բնույթի քննադատություն, որին ի պատասխան հնչել են անձնական բնույթի, արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ, այդ թվում՝ «Գնայիր, զոհվեիր…» ձևակերպմամբ արձագանք։ Հատկապես մտահոգիչ է այն, որ իրավապահների արձագանքը հաջորդել է ոչ թե ամբողջ միջադեպի համաչափ ու անաչառ գնահատմանը, այլ հանգեցրել է միայն Օսիպյանի նկատմամբ ազատությունից զրկման միջոցի կիրառմանը։ Մինչդեռ նույն միջադեպի ընթացքում առերևույթ ագրեսիվ վարք դրսևորած և վիրավորական արտահայտություններ հնչեցրած այլ անձանց, այդ թվում՝ իշխանական քաղաքական ուժի աջակիցների նկատմամբ համարժեք տեսանելի գործողություններ չեն իրականացվել։

Դեպքի վերաբերյալ առկա դիտարկումներից և դիտորդի կողմից նկարահանված տեսանյութից պարզ է դառնում, որ քայլերթի մասնակիցներից մի քանի անձինք ուժ կիրառելով քաղաքացուն դուրս են բերել մարդկանց միջից, փորձել են հարվածներ հասցնել, ինչպես նաև հետագայում վարչապետի աջակիցների կողմից հնչել են վիրավորական արտահայտություններ, սակայն որևէ տեղեկություն չկա այդ անձանց նկատմամբ համարժեք իրավական արձագանքի կամ բերման ենթարկելու վերաբերյալ։ Այս հանգամանքները ստեղծում են իրավաչափ կասկած, որ Օսիպյանի նկատմամբ կիրառված գործողությունը կարող էր պայմանավորված լինել ոչ այնքան ենթադրյալ իրավախախտման օբյեկտիվ գնահատմամբ, որքան նրա կողմից վարչապետին ուղղված սուր քաղաքական քննադատությամբ։ Այդ պատճառով իրավապահ մարմինները պարտավոր են անհապաղ հրապարակային պարզաբանում ներկայացնել՝ ինչ փաստական հիմքերով է Օսիպյանը ձերբակալվել, արդյոք գնահատվել են միջադեպի մյուս մասնակիցների գործողությունները, և ինչու նրանց նկատմամբ նույն կամ համարժեք միջոցներ չեն կիրառվել։

Իրավական պետությունում իրավապահ մարմինների գործողությունները պետք է համապատասխանեն հավասարության, համաչափության և քաղաքական չեզոքության սկզբունքներին։ Եթե միջադեպի ընթացքում առկա են եղել փոխադարձ վիրավորանքներ, սադրանքներ կամ հնարավոր բռնի գործողություններ, ապա իրավական գնահատականը պետք է տրվի բոլոր ներգրավված անձանց գործողություններին՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից կամ իշխանական դիրքից։ Հատկապես ընտրական գործընթացների ընթացքում իրավապահ մարմինների ցանկացած ընտրողական կամ անհամաչափ միջամտություն կարող է ընկալվել որպես քաղաքականապես մոտիվացված վարքագիծ և բացասաբար անդրադառնալ ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության վրա։

Հաշվի առնելով ներկայացված հանգամանքները, ինչպես նաև իրավապահ մարմինների արձագանքի առերևույթ անհամաչափ և ընտրողական բնույթը, գտնում ենք, որ Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված ազատության սահմանափակումը պետք է անհապաղ վերանայվի, իսկ իրավաչափ հիմքերի բացակայության պայմաններում՝ դադարեցվի։ Միաժամանակ, պետական մարմինները պարտավոր են հրապարակային կերպով արձանագրել թույլ տրված հնարավոր իրավախախտումները և վերականգնել քաղաքացու խախտված իրավունքները, ներառյալ՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան հրապարակային ներողություն ներկայացնելու միջոցով»,- ասված է հաղորդագրությունում։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան