«Կուշտն ի՞նչ գիտի սովածի ցավը». Սպիտակցի կնոջ լարված զրույցը Փաշինյանի հետ
ՆերքաղաքականԿուշտն ի՞նչ գիտի սովածի ցավը։ Այս մասին քարոզարշավի ժամանակ ասաց սպիտակցի կինը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Հիշում եք, որ նոր պետք է ընտրվեիք 2021 թվականին, իմ ձեռքը սեղմեցիք, 5 տարի ա քուչեքին ենք, 9 անձ ունեցող ընտանիքս վարձով է, շենքը պատրաստ է, բայց չեն հանձնում ժողովրդին։ Ինձ լսի էլի վարչապետ ջան, ախր քեզ ընտրել եմ, բա վարչապետը չի՞ ասում էս կնոջ ընտանիքը 5 տարի ա քուչեքն ա, ուր գնում եմ ասում են վարչապետը գիտի, վարչապետը գիտի, չգիտե՞ք։ Պարոն վարչապետ նպաստից կտրված, հիվանդանոցից կտրված, 3 անչափահաս երեխես քուչեքն ա, բա ես ե՞րբ պետք ա իմ տունը մտնեմ, հիվանդ կնիկ եմ։ Կհետաքրքրվեք՝ երբ կլինի»,- ասաց կինը՝ Փաշինյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի հետաքրքրվի, որովհետև պրոցես է գնում, շենքն ավարտելուց հետո պրոցեսներ պետք է դեռ կատարվեն․ «Պետությունը մինչև այդ շենքը ավարտված չհամարի, որևէ մեկին տալու իրավունք չունի, ընթացակարգեր են գնում, գոռալու-ճվալու կարիք չկա»,- ասաց նա։

