Միլանի «Ինտերը» սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում հատուկ հրապարակում է կատարել՝ անդրադառնալով թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Իտալական ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութ է ներկայացրել, որտեղ պատկերված է հայ ֆուտբոլիստի մուտքը խաղադաշտ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում նվաճած չեմպիոնական տիտղոսի տոնակատարության ժամանակ:
Հրապարակման մեջ ուշագրավ է այն փաստը, որ միլանյան ակումբը տեսանյութին կից գրառումը կատարել է հայերենով:
Պաշտոնական էջում մասնավորապես նշված է. «Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը: Հետևեք մեզ հայկական բովանդակության համար»:

