«Փաստ». Ինչու է Փաշինյանը նման հոգեվիճակում

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երեկվա հերթական, շատ մեղմ ասած, ջղաձիգ պահվածքը, երբ սկսեց գոռգոռալ իրեն մոտեցած ու իր բողոքն արտահայտած կնոջ վրա, քաշքշել նրան, մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե ինչքան վատ է նրա վիճակը: Ու ոչ միայն այդ դրվագում, ընդհանրապես՝ երեկ ողջ օրը նա ջղագրգիռ էր, գոռգոռում էր, սպառնում վիրավորում աջուձախ: Առիթ ունեցել ենք նշելու այն հիմնական պատճառները, թե ինչու է Փաշինյանը նման հոգեվիճակում:

Հիմա գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ պարտության հոտը սարսափեցնում է նրան, ինչի արդյունքում նա կորցնում է ինքնատիրապետումը: Իսկ երեկ Փաշինյանը բացահայտ ատելության խոսք էր տարածում արցախցիների և ընդդիմադիրների հանդեպ: Ավելին, նա ուղղակի հրապարակային սպառնալիքներ հնչեցրեց ընդդիմադիրների հասցեին: Եթե որևէ ընդդիմադիր նման հայտարարությունների 10 տոկոսի չափով որևէ խոսք ասեր, անմիջապես քրեական վարույթ կնախաձեռնվեր, բերման կենթարկվեր, կալանքի կտարվեր:

Մյուս կողմից՝ սա կարող է նպաստել հաշվեհարդարի մթնոլորտին՝ իր ծանրագույն հետևանքներով: Իսկ իրավապահներն առայժմ լռում են: Ավելի ստույգ, ոչ թե լռում են, այլ գործեր են հարուցում բոլոր նրանց վրա, ովքեր Փաշինյանի ու նրա ՔՊ-ի «թանին թթու» են ասում, օրինակ՝ նույն «դիմակավորների» գործով, ինչի մասին Փաշինյանը երեկ խոսում էր, Տաշիրում իբր քարոզչությանը խոչընդոտելու գործով և այլն: Ու այդպես՝ ամենօրյա ռեժիմով:

Թեպետ, ըստ մեր տեղեկությունների, իրավապահ համակարգում էլ հիանալի տեղյակ են, որ Նիկոլ Փաշինյանն ազնիվ ու արդար ընտրությունների պարագայում, նույնիսկ վարչական ռեսուրսը հաշվի առնելով, 25 տոկոսից ավելի չի կարող ստանալ, ուստի, շատերը սկսել են զգուշավոր դառնալ, անգամ «անկյուններում» դժգոհություններ են արտահայտում, որ ստիպված են անընդհատ ապօրինի հրամաններ կատարել, իսկ հունիսի 7-ից հետո «քաշվելու» են:

Սրա մասին ևս տեղյակ է Նիկոլ Փաշինյանը և, ըստ այդմ, առավել շատ է կորցնում ինքնատիրապետումը: Ավելին, նա տեղյակ է նաև, որ նույնիսկ իր հավաքներին «բերվածների», տնետուն բուկլետ բաժանողների մեծ մասը ՔՊ-ին չի ընտրելու. ինչպես ասում են, այս պահին գործ է՝ անում են:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում