Ստացել եմ իմ հասցեին սադրիչ և շանտաժային բնույթի ակնարկներ. Գեւորգ Սուջյանը՝ իր դեմ արշավի մասին
Արդեն մի քանի օր է ինչ ադրբեջանական բանտում հինգ տարի անցկացրած մեր հայրենակից Գեւորգ Սուջյանը ահազանգում է, որ իր հանդեպ ակնհայտ վիրավորական, զրպարտիչ հայտարարություններ են հնչում նախ ոմն Ռոման Բաղդասարյանի կողմից, ապա նաեւ վերջին օրերին շանտաժի տեսքով նաեւ Նատալի Ալեքսանյան օգտատիրոջ կողմից։ Քանի որ Ձեր ահազանգը լայն տարածում եւ աջակցություն է գտել հանրության կողմից։ Ինչից հետո սկսվեց ադրբեջանական դժոխքով անցած հայի նկատմամբ այս արշավը եւ ի՞նչ ակնկալիքներ ունի պատկան մարմինների արձագանքից հետաքրքրվել ենք անձամբ Գեւորգ Սուջյանից.
- Նախ նշեմ, որ Ադրբեջանում՝ Բաքվի բանտում գտնվելու ընթացքում, ադրբեջանական հեռուստաալիքներով հաճախ ցուցադրվում էին ձեր կողմից նշված անձինք, որոնց գործունեությունը իմ դիտարկմամբ գնահատում եմ որպես հակապետական։
Հայրենիք վերադառնալուց հետո հետևել եմ նրանց գործունեությանը, հրապարակային հայտարարություններին ու գործողություններին։ Դրանից հետո կատարել եմ զգուշացումներ, սակայն հետագայում ստացել եմ իմ հասցեին սադրիչ և շանտաժային բնույթի ակնարկներ։
Դիմել եմ ազգային անվտանգության պետական մարմնին՝ խնդրելով ուսումնասիրել տվյալ անձանց հայտարարությունները և իրավական գնահատական տալ իմ կողմից հակապետական համարվող գործունեությանը։
Դիմումս ընդունվել և քննարկվել է, իսկ իմ կողմից հավաքագրված նյութերը փոխանցվել են պետական մարմիններին՝ հետագա ուսումնասիրության նպատակով։
Այս պահից ընթացիկ գործողությունները լինելու են բացառապես իրավապահ մարմինների լիազորությունների շրջանակում։

